Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
07.01.2022 22.01.2022
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը կնվիրաբերվի Երևան համայնքին։
0 332
07.01.2022 22.01.2022
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ քրեական նոր օրենսգրքով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարությանը լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությամբ։
0 331
05.01.2022 20.01.2022
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կամրապնդվի ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը, կբարելավվեն ՁՊՎ-ների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ՁՊՎ-ների գործունեությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, ինչպես նաև առկա հասկացությունները և կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներին:
0 360
05.01.2022 20.01.2022
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագիծը և հարակից օրենքների նախագծեր «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայիս կարագավորումներում առկա են օրենսդրական բացեր, եզրութաբանական անճշտություններ, միջազգային և ազգային օրենսդրության միջև հակասություններ, հետևաբար նոր նախագիծը հնարավորություն կընձեռի կարգավորել նշված օրենսդրական բացերը` Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար:
0 1312

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.12.2021 - 18.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված ՀՀ ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներում ներառել նաև շարժական գույքի գրավի պայմանագրով գրավադրված տրանսպորտային միջոցի տվյալները՝ տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու պահին։
0 560

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.10.2021 - 12.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով այն կնվիրաբերվի Երևան համայնքին։
0 575

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.10.2021 - 12.11.2021

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենքում առկա հասկացությունները և կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներին:  
0 647

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.10.2021 - 10.11.2021

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և այս ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:
0 656