Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Բուհ) Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից: Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով: Առաջարկվում է նաև հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից: Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը:
4 2647

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 832-Ն և 2009 թվականի հուլիսի 23-ի N 831-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ իրավական ակտերը: Մշակվում է «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» և «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծեր, որտեղ մանրամասն նկարագրվում է բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգերը, տվյալների տրամադրման մերժման հիմքերն ու ժամկետը, մշակվել է նաև պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև:
0 1692

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

«Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»  «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ:
0 1590

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»  «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ:
0 1511

Քննարկվել է 03.08.2023 - 18.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետից և Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին»  պահանջներից։ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա  լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման և  օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1520-Ն որոշման  պահանջները:
0 2712

Քննարկվել է 03.08.2023 - 18.08.2023

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Նախագծով նախատեսվում է նաև կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային  գործողությունների շրջանակի սահմանում, որի իրականացումը կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ։ Նախագիծը նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։
1 1751

Քննարկվել է 03.08.2023 - 18.08.2023

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Համայնքային ծառայողիվարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագիծը, որով սահմանվում են «Հանրայինծառայության մասին» օրենքով նախատեսված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները:
5 1349

Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ           «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Ավիացիայի մասին» օրենքի 44-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների համաձայն՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, կոմիտեի տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա և երկու և ավելի ոչ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերը նշված՝ հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ ստորև նշված որոշումներում, որոնցով կարգավորված են վերը նշված հավաստագրի և թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 965-Ն որոշում, 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 966-Ն որոշում, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1003-Ն որոշում, 4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշում, 5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1006-Ն որոշում, 6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 1010-Ն որոշում: Նախագծով նախատեսվում է փոփոխել վերը թվարկված որոշումներում հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորված մարմինը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փոխարինվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությամբ:
0 1359