Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.05.2017 - 15.06.2017

«Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին (Ցանկ)  հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի (Նախագիծ) հիմնական նպատակն է  սահմանել գործողությունների և միջոցառումների իրականացման ժամանակացույց:
0 8562

Քննարկվել է 25.05.2017 - 15.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ N4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի n4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հայաստանի հանրապետության կառավարության որոշում
0 8230

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.05.2017 - 12.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է ըստ գետավազանների Հայաստանի Հանրապետության ջրային եվ ջրատնտեսական հաշվեկշիռների որոշման մեթոդներ ըսահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում
2 8656

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
0 8097

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 20.05.2017 - 10.06.2017

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 
0 14907

Քննարկվել է 19.05.2017 - 16.06.2017

«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաստատվում է սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի (այսուհետ՝ ծրագրեր) իրականացման համակարգման և վերահսկման կարգը Սահմանվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատուման, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը Իրականացվում է սեյսմիկ ռիսկերի նվազեցումը ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի N 429 որոշմամբ հաստատված ծրագրի դրույթներին համապատասխան  
0 8452

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 18.05.2017 - 02.06.2017

«ՀՀ բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափանիշների մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն որոշմամբ կարգավորվում է` բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների դասակարգումը՝ ըստ տիպերի. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափորոշիչները. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման գործընթացը, կառավարման և մոնիթորինգի առանձնահատկությունները:
0 7877

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 05.05.2017 - 31.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի n338-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
4 10221

Քննարկվել է 05.05.2017 - 02.06.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կատարվում է փոփոխություններ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 և հավելվածներում Մշակվում է փոխհամագործակցության կարգ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հետ 
0 8135