Քննարկվել է 26.06.2020 - 12.07.2020 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով կարգավորվում են ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու պահանջներին վերաբերող հարաբերությունները: Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի և բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին տեղեկատվության հանրայնացման հիմնական նպատակն է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և օգտագործման ընթացքում արտազատվող նյութերի առողջությանը հասցվող վնասների, կախվածության առաջացման և մահացու վտանգի վերաբերյալ հանրության իրազեկումը: 7 0 2 9526
Քննարկվել է 20.05.2020 - 04.06.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հնարավորություն կտա շահառուներին կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հետևանքով օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից: 6 1 0 7681
Քննարկվել է 20.05.2020 - 06.06.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 375-Ն Նախատեսվում է վերացնել սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության պահանջը: 7 1 0 7753
Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը: 2 0 0 8758
Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 3 0 0 9221
Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020 «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության և ներմուծման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) ընդգրկված նյութերի ներմուծման գործընթացի իրականացում` միայն գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու համար: 2 0 0 10481
Քննարկվել է 29.04.2020 - 28.05.2020 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնել վերջինիս օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միաժամանակ սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը: Բացի այդ սահմանվել է, որ երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս, անկախ տարիքից նրանց կարծիքը լսելը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 0 3 3 10131
Քննարկվել է 14.04.2020 - 29.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանների կիրառմամբ բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը 1 0 0 7823
Քննարկվել է 01.04.2020 - 16.04.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանել պետական տուրք սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար 4 1 0 7324