Հիշել նախագիծը

«ԿԱՄԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 425 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Առաջարկվող նախագծով կապահովվեն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական կամավոր ամլացման իրավական հիմքերը, ինչպես նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները կհամապատասխանեցվեն արդի բժշկագիտության պահանջներին:

  • Քննարկվել է

    15.07.2022 - 30.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1018

Տպել

Առաջարկներ`

Հռիփսիմե Սահակյան

24.07.2022

Առաջարկում եմ օրենքից հանել " դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, այսինքն հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերվող կետը։ Ինչ անենք, տղայիս վերցնեմ փախնեմ իմ երկրից առանց ետ նայելու։ Առանց դա էլ չենք ապրում, գոյատևում ենք։ Ինչ եք ուզում մեր հաշմանդամ երեխեքից։Անիծվեք դուք

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

21.07.2022

Նախագծի հավելվածի 8-րդ կետում ներկայացված են այն դեպքերը, երբ ամլացումը կատարվում է անձի ցանկությամբ: Թվարկված բոլոր դեպքերը վերաբերում են միայն կանանց: Միևնույն ժամանակ, Նախագծի հավելվածի 3-րդ կետը վերաբերում է տղամարդկանց ամլացմանը, ուստի նախագիծը կարգավորում է նաև տղամարդկանց ամլացման դեպքերը: Նախագծի տառացի մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ տղամարդիկ չեն կարող սեփական ցանկությամբ բժշկական ամլացում իրականացնել: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության սկզբունքներից ելնելով, առաջարկում ենք հստակեցնել նաև այն դեպքերը, երբ տղամարդիկ կարող են իրականացնել բժշկական ամլացում՝ առաջներոդվելով նույն չափորոշիչներով, որոնք սահմանված են կանանց համար (տարիք, երեխաների քանակ):

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

21.07.2022

Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, կամավոր բժշկական ամլացումը վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի հարկադրական ամլացումից պաշտպանված լինելու իրավունք: Անձի ամլացումը՝ առանց վերջինիս նախնական և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության նաև քրեորեն պատժելի արարք է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն: Մինչդեռ Նախագծի Հավելվածի 1-ին կետի համաձայն, դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը կարող է իրականացվել դատարանի որոշմամբ, այսինքն առանց անձի իրազեկված համաձայնության: Գինեկոլոգների և մանկաբարձների միջազգային ֆեդերացիան բժշկական ամլացման մասին իր ուղեցույցում ոչ էթիկական է համարում բժշկական անձնակազմի կողմից ամլացման իրականացումը, եթե պետության քաղաքականությամբ և օրենսդրությամբ այն հիմնված չէ ամլացման կամավորության սկզբունքի վրա ( https://bit.ly/3RUym6X) : Դատարանի որոշմամբ անգործունակ (հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձիք) և սահմանափակ գործունակ (քիմիական կամ ոչ քիմիական կախվածություն ունեցող անձիք) ճանաչված կինը՝ մատչելի ինֆորմացիայի տրամադրման դեպքում կարող է իրազեկված որոշում կայացնել սեփական մարմնի և վերարտադրողական առողջության վերաբերյալ: Անգործունակության ինստիտուտի խնդիրների և հաշմանդամություն ունեցող անձանց՝ բժշկական միջամտության համար համաձայնության խնդիրներին անդրադարձել են ինչպես միջազգային մարդու իրավունքների մարմինները (https://bit.ly/3RLybuj), այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանը (https://bit.ly/3zb15Nk)` համարելով նման համաձայնության բացակայությամբ կատարված միջամտությունները ՀՀ սահմանադրության 25֊րդ հոդվածի խախտում: Ավելին, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ֊ի կոմիտեն իր դիտարկումներում (https://bit.ly/3o9KrHt) բազմիցս նշել է, որ դատարանը ևս իրավասու չէ անձի փոխարեն նման որոշումներ կայացնել: Ուստի առաջարկում ենք Նախագծից հանել Հավելվածի 1-ին կետի հետևյալ պարբերությունը՝ «իսկ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ»:

Տեսնել ավելին