Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.07.2023 - 07.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ կետով նախատեսված ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի (այսուհետ՝ Գնահատման նոր համակարգ) ներդրմամբ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական, արդյունավետ և կնպաստեն շահառուների սոցիալ-տնտեսական ակտիվացմանը: Առաջարկվող փոփոխությունը կարևոր է Գնահատման նոր համակարգի միջոցով տրամադրվող նպաստների  հասցեականությունը բարձրացնելու, տեղեկատվական հոսքերի փոխանակումը պատշաճ իրականացնելու և համակարգը թվայնացնելու ոլորտում իրականացվող աշխատանքների համատեքստում, քանի որ ներկայումս արդիական տեղեկատվական համակարգի բացակայությունը և սոցիալական պաշտանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ինքնաշխատ կերպով փոխգործելիության թույլ մակարդակը բացասաբար են անդրադառնում համակարգի կենսագործունեության և հասցեականության վրա: Նախագծի ընդունմամբ կիրականացվի անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի փոխանակում՝ փորձնական ծրագիր իրականացնելու համար, որը հիմք կհանդիսանա Գնահատման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը մշակելու համար:  
2 1508

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.07.2023 - 31.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի առնել  նաև մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած համամայր քույրերին և եղբայրներին՝ հարազատ  քույրերի և եղբայրների համար սահմանված կարգով, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված կամ քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ այդ երեխայի (զավակի) ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունը չի լրացվել:  
0 1557

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.06.2023 - 12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրումն է արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար:  
0 1501

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.06.2023 - 07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքի ընդունմամբ։   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքով ընդլայնվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի  թիվ 141-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում։  Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում կատարել  լրացում, ըստ որի՝ պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ, 2) «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք՝ 15000 դրամ։  
0 1720

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.06.2023 - 29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում։ Ներկա դրությամբ հաշվվում են օրենսդրական ակտեր, որոնցում հանդիպում են գործածությունից դուրս եկած վերոնշյալ և այլ բառեր։ Սույն նախագծի ընդունման արդյունքում գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։
0 1611

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.06.2023 - 29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել սոցիալական ծառայությունների մատուցման տեսակները և դրանք համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։
0 1439

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.06.2023 - 29.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում։ Ներկա դրությամբ հաշվվում են կառավարության մեկ տասնյակից ավելի որոշումներ, որտեղ հանդիպում են վերոնշյալ և այլ բառեր, որոնք դուրս են եկել գործածությունից։ Սա ինքնին հակասում է սույն հիմնավորման 1-ին կետում նշված դրույթին, այն է՝ շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։
0 1486

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.06.2023 - 28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար` կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափերը, հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:  
2 2133

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.06.2023 - 23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ԵՎ N 1599-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել 4 որոշումներում։ Դրանով սոցիալական արդարություն կսահմանվի աշխատանքային օրենսգրքի համաձայն համահավասար աշխատանք կատարող, խնամք տրամադրող աշխատակիցների համար։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։
0 2262