Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.12.2020 - 03.01.2021

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից լիցենզիայի համար պետական տուրքի վճարման ժամկետների հետ կապված խնդիրների լուծմանը։  Առաջարկվում է պետական տուրքի վճարումը կատարել արտակարգ դրության ավարտի հաջորդող երրորդ ամսվա 25-ը։ 
0 5010

Քննարկվել է 15.12.2020 - 08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշումը և 2020 թվականի օգոստոսի 5-ի N ՀՀ ԷՆ-ՄԱԾՁԲ-20/48-248-20 պայմանագրի 7.5-րդ կետը, ինչպես նաև նշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 357-20 Համաձայնագրի 1-ին կետի 1․1-րդ ենթակետը, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ Որոշման մեջ։
0 4475

Քննարկվել է 15.12.2020 - 13.01.2021

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
0 5020

Քննարկվել է 14.12.2020 - 29.12.2020

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։
3 9142

Քննարկվել է 11.12.2020 - 08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում  կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:
0 6747

Քննարկվել է 09.12.2020 - 30.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 8-րդ կետի կիրարկման ապահովմամբ, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգում իրականացված օրենսդրական փոփոխությունների և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում գործառույթների վերանայմամբ։
0 4206

Քննարկվել է 18.11.2020 - 08.12.2020

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման և իրացման պայմանների կարգավորմամբ, Օրենքով համայնքների վարչական տարածքում տվյալ վառելիքի վաճառքի համար նախատեսված թույլտվության սահմանմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքով ԵԱՏՄ ՏԿ 036/2016 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն և վարչական պատասխանատվություն սահմանելու և իրականացնելու անհրաժեշտությամբ։
0 4365

Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։ Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:
0 4857

Քննարկվել է 30.10.2020 - 20.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի նկատմամաբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինները (սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները) հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաև պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Օրենքի փոփոխությունը ուղղված է համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների)` որոշակի չափով ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական բեռի թեթևացմանը:
0 4477