Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Էկոնոմիկայի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

««Ազատ տնտեսական գոտիների մասին»» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ    Սույն օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է`  2011 թվականի մայիսի 25-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» N ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների լուծման և ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական ակտի լավարկման, հնարավոր երկիմաստությունների բացառման, Օրենքի հստակեցման, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների շահագործողների գործունեության վերաբերյալ հնարավոր ոչ արժանահավատ տեղեկատվության ստացման հնարավորինս բացառման անհրաժեշտությամբ։   Նախագծով սահմանվում է Օրենքի շրջանակներում աուդիտորական եզրակացության հասկացությունը, ներկայացվում է շահագործողների համար աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պահանջ, ինչպես նաև սահմանվում են վերջինիս ներկայացման առնչությամբ ծագող հարաբերություները։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դրույթ՝ համաձայն որի ազատ տնտեսական գոտիների շահագործողների կողմից ներկայացված հերթական հայտարարագրերը լիազոր մարմնի կողմից ներկայացվում են ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին (այսուհետ՝ Հանձնաժողով) և Հանձնաժողովի կազմում ներառված մարմիններ։ Սույն Նախագծով հստակեցվում են Հանձնաժողովի, լիազոր մարմնի լիազորությունները, գործառույթները։ Նախագծով հստակեցվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչի, շահագործողի կողմից գործունության իրականացման ժամկետի հաշվարկումը, սահմանվում գործունեության ժամկետի երկարաձգման դրույթ, ժամկետի երկարաձգման համար հայտի ներկայացման ժամկետները։ Միաժամանակ, Նախագծով ազատ տնտեսական գոտու շահագործողի և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև ապրանքի մատակարարումը սահմանափակող դրույթը, փոխարինվում է ապրանքի Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու պայմանով թույլատրելի դառնալու դրույթով։ Նախագծով նաև հստակեցվում են թե´ առանց Կառավարության որոշման՝ իրավունքի ուժով, թե´ Կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների գործունեության դադարեցման հիմքերը և դեպքերը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու ազատ տնտեսական գոտիների գործունեության ոլորտում առկա հնարավոր խնդիրները և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը նպաստելուն։
Մնաց {days} օր
0 426

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է երրորդ երկրներից ներմուծման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։    
Մնաց {days} օր
0 296

02.03.2026 20.03.2026
2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին «2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2026 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի նորարարական, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը։ Սույն որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը և այլ իրավական ակտեր։
Մնաց {days} օր
0 356

Քննարկվել է 02.03.2026 - 17.03.2026

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1742–Ն որոշմամբ հաստատված Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ՏԶՖԿ) կանոնադրության համաձայն ՏԶՖԿ-ին գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացումը վերապահելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 400

Քննարկվել է 27.02.2026 - 15.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1276-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել ալկոհոլային արտադրանքի կարգավորման համաչափություն՝ հաշվի առնելով արտադրանքի ալկոհոլային աստիճանը, դրա իրացման գինը և շուկայում շրջանառության առանձնահատկությունները, ինչպես նաև նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների համար անհարկի վարչարարական և ֆինանսական բեռը։ Առաջարկվող փոփոխությունն ունի հստակեցնող բնույթ և չի խաթարում հսկիչ (նույնականացման) նշանների կիրառման համակարգի ընդհանուր նպատակներն ու վերահսկողական արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 653

Քննարկվել է 26.02.2026 - 13.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջների հստակեցման անհրաժեշտությամբ։ 
Մնաց {days} օր
0 496

Քննարկվել է 25.02.2026 - 18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագրում  լրացում և փոփոխություններ
Մնաց {days} օր
0 657

Քննարկվել է 24.02.2026 - 17.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունից արտահանել ձուկ և ձկնամթերք։ Արտահանման վերաբերյալ դրույթները՝ դիմելու ընթացակարգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմնից  ստուգումների իրականացումը և համակարգում գրանցումը սահմանված են ներկայացված նախագծում։   Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Մնաց {days} օր
1 636

Քննարկվել է 24.02.2026 - 12.03.2026

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ), ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները),  որակավորման վկայականի ձևը,  որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը,  որակավորման դադարման հիմքերը։ Այնուհետև նախատեսվում է որակավորված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների կողմից համապատասխան կառավարման պլանների շրջանակում գործունեության ապահովում։ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել համակարգված և համաչափ տարածքային զարգացում, զբոսաշրջային ռեսուրսների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման ապահովում։ 
Մնաց {days} օր
0 354
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: