Քննարկվել է 02.12.2024 - 18.12.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսված փոփոխություններով Հրամանի 1-ին կետով սահմանված օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգներում շտկվում են թույլ տրված վրիպակները, ինչպես նաև Հրամանի 1-ին կետը լրացվում է նաև նոր 9-րդ կետով, որով կսահմանվի գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 9 հավելվածի։ 2 1 2 461
Քննարկվել է 27.11.2024 - 13.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 09-Ի N 1036-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 31.08.2024թ. տես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում)։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Աբովյան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշման Աբովյան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։ 6 2 0 521
Քննարկվել է 21.11.2024 - 07.12.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 249-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող բնության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը, բնության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և հանքի փակման ծրագրին ներկայացվող պահանջների մասին» N 249-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները՝ դրանք համապատասխանեցնելով վերջին տարիներին միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխություններին։ 0 3 1 366
Քննարկվել է 21.11.2024 - 06.12.2024 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միացման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»: Նշված օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինի բնակչությանը՝ այդ ծառայությունները կմատուցվեն տեղում: 2 7 2 1105
Քննարկվել է 21.11.2024 - 06.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման ( միաձուլում և միացում) նպատակահարմարությամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբորլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությունը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը: 0 6 1 889
Քննարկվել է 21.11.2024 - 06.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կրճատել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մահճակալների թիվը: Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզի ազգաբնակչությանը մատչելի, հասանելի և առավել ռացիոնալ ծախսարդյունավետ բժշկական ծառայություններով ապահովելու անհրաժեշտությամբ: Եվ նշված փոփոխության արդյունքում կկայունանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ֆինանսական վիճակը: 1 3 1 479
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 21.11.2024 - 06.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ և ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ և ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծ մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 03․10․2024թ. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 887-Ա որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված միջոցառումն կատարելու անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունման ադյունքում լիազորող նորմ կսահմանվի ավոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող թունելնորի և կամուրջների պահպանման աշխատանքների իրականացման կարգի սահմանվման համար, ինչը թույլ կտա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքները, անրաժեշտության դեպքում բարելավել Նախագծով նախատեսված կարգրերի ընթացակարգերը և պահանջները՝ կատարելով անհրաժեշտ փոփոխությունները։ 1 0 0 390
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 21.11.2024 - 12.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում)։ Վերջին 15 տարիների ընթավցքում որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի անհրաժեշտ է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։ 0 3 0 1210
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.11.2024 - 01.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և միջոցառումների իրականացման իրատեսական ժամկետներին: 1 3 0 615