Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ներքին գործերի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.10.2025 - 31.10.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, առավել կխստացվի ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ կրելու՝ համար նախատեսված պատժաչափը։
Մնաց {days} օր
1 1605

Քննարկվել է 15.10.2025 - 30.10.2025

«Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նվազագույն չափանիշների մշակման մեթոդական ուղեցույցը, համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի, համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերների, ռիսկի ինդեքսի, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի, համայնքի ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեմայի, հնարավոր արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման, ստանդարտ գործողությունների ընթացակարգերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքները կունենան համակարգված, միասնական չափանիշներով և մեթոդական, գիտականորեն հիմանվորված հենքով մշակված աղետների ռիսկի կառավարման պլաններ, որոնք իրենց մեջ կներառեն՝ համայնքի տարածքում առկա բոլոր վտանգները, խոցելիությունները և կարողություններ, ռիսկերի գիտելիքահեն գնահատում և վերլուծություն, ռիսկի նվազեցման և կառավարման արդյունավետ միջոցառումների պլանավորում, համայնքի պատրաստվածության բարձրացում՝ հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում, պատշաճ ազդարարման համակարգ, փոխգործակցության և համակարգման հստակ ձևաչափեր։
Մնաց {days} օր
0 1218

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով կսահմանվի ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները։ 
Մնաց {days} օր
0 1350

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշումը։ 
Մնաց {days} օր
0 822

Քննարկվել է 13.10.2025 - 29.10.2025

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ իրականացնել բնակչության պետական ռեգիստրի առավել թափանցիկ և ճշգրիտ գործառույթ, ինչպես նաև՝ ապահովել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջը։
Մնաց {days} օր
0 759

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում:
Մնաց {days} օր
0 1017

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում՝ կապահովեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների ամբողջականությունն ու հուսալիությունը, կնվազեցնեն կրկնվող և անճշտ տվյալները, կապահովեն պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական ծառայության միջև տեղեկատվական փոխգործունակություն, և կնպաստեն պետական քաղաքականությունների ավելի արդյունավետ և հասցեական ձևավորմանը։
Մնաց {days} օր
4 1747

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա բնակչության պետական ռեգիստրի համակարգի արդյունավետությունը, և կնպաստի տվյալների որակի և անվտանգության ապահովումանը, պետական կառավարման մարմինների հաշվետվողականության ամրապնդմանը և Բնակչության պետական ռեգիստրի տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
0 706

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի միաժամանակ մի քանի ռազմավարական նպատակների իրականացմանը՝• կբարձրանա պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակը,• կապահովի տվյալների փոխանակման իրավական և տեխնիկական անվտանգությունը,• կնվազեցնի տվյալների կրկնօրինակումները և ձեռնարկային տվյալների հավաքման բեռը,• կբարելավի քաղաքացիների տվյալների պաշտպանության և պետական ծառայությունների մատուցման որակը։
Մնաց {days} օր
0 895
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: