Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.05.2021 - 03.06.2021

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունումը թույլ կտա նախատեսել արդյունավետ կարգավորումներ մրցույթների կազմակերպման և անցակացման համար ինչպես թափուր պաշտոնների համալրումը ողջամիտ ժամկետներում ապահովելու, այնպես էլ որակավորված և փորձառու անձանց համար պարզեցված ընթացակարգ սահմանելու միջոցով։
Մնաց {days} օր
0 4817

Քննարկվել է 17.05.2021 - 01.06.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը և ապահովել ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դրա կիրառումը:
Մնաց {days} օր
0 15939

Քննարկվել է 14.05.2021 - 30.05.2021

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով. սահմանվել է, որ ընտանեկան իրավահարաբերություններից բխող վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է. սահմանվել են առցանց հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ. վերանայվել է հաշտարաների որակավորման և վերապատրաստման ընթացակարգերը. որոշակի փոփոխություններ են նախատեսվել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող դրույթներում, որի նպատակն է բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը:
Մնաց {days} օր
14 9817

Քննարկվել է 13.05.2021 - 28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում առաջարկվում է նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն:
Մնաց {days} օր
0 9112

Քննարկվել է 10.05.2021 - 25.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 7448

Քննարկվել է 04.05.2021 - 19.05.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիան, հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:    
Մնաց {days} օր
3 8560

Քննարկվել է 04.05.2021 - 19.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 7409

Քննարկվել է 29.04.2021 - 14.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
5 6856

Քննարկվել է 16.04.2021 - 01.05.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված կարգավորման պայմաններում պետության հաշվին ներգրավվող թարգմանիչների որակավորված համարվելու համար նախատեսված չափանիշներից և որպես պետության հաշվին տրամադրվող թարգմանիչ ներգրավելու ընթացակարգից ելնելով, գործնականում դժվարություն է առաջանում համապատասխան վարույթներում ապահովել բոլոր անհրաժեշտ լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը, ինչպես նաև խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայությունների մատուցումից: Ուստի՝ պետության հաշվին որպես թարգմանիչ ներգրավվող անձանց որակավորված համարվելու, վերջիններիս ներգրավելու գործընթացները առավել ճկուն և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր լեզուներով թարգմանիչների ներգրավվածությունը հնարավորինս ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները: Նախագծերի հիմնական նպատակն է վերացնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու գործընթացում գործնականում ծագող դժվարությունները և բացառել կազուսային իրավիճակները: Նախագծերի ընդունման արդյունքում կունենանք թարգմանչի որակավորման առավել ճկուն կարգ, կկարողանանք լայնացնել և առավել հստակեցնել պետության հաշվին թարգմանիչ ներգրավելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև վերջիններիս ներգրավման համար կունենանք առավել արդյունավետ և ճկուն մեխանիզմ, որը թույլ կտա խուսափել անբարեխիղճ թարգմանչական ծառայություններ մատուցելու հնարավոր ռիսկերից և շուկայում կստեղծի բարեխիղճ մրցակցային պայմաններ:
Մնաց {days} օր
0 5106
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: