Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից

Առաջարկվում է՝

  1. «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն (արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմիններ) բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց:
  2. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում և դատարանին իրավունք վերապահել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալի վրա, ի թիվս գործող պարտականությունների, նախատեսել առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն:
  3. ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածում կատարել լրացում, որի միջոցով դատարանը հնարավորություն կունենա հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնում է առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
  4. ՀՀ Կառավարության կողմից 2006 թվականի հունիսի 22-ին ընդունված «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում կատարել լրացումներ, որոնք ուղղված են ապահովելու վերոնշյալ նոր կարգավորումների ընդունման արդյունքում դրանց պահպանումը:
  • Քննարկվել է

    25.06.2021 - 10.07.2021

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3064

Տպել