Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների 4 հաստիք ավելացնելու նկատառումներով:
0 1589

Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն և լրացում  կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների համար տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար մասնավոր ոլորտում առկա աշխատավարձերին համադրելի վարձատրություն ապահովելու նկատառումներով:
0 1667

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.09.2023 - 05.10.2023

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտությունը բխում է բոլոր վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսված վարչական տույժերը մեկ օրենսդրական ակտում նախատեսելու, վարչական իրավախախոտւմների վերաբերյալ վարույթը գործող հասարակական հարաբերություններին և իրավական համակարգին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Վարչական իրավախախտումներին առնչվող օրենսդրությունում բացակայում են վարույթին բնորոշ ակնհայտ անհրաժեշտ ինստիտուտներ: Գործնականում այս ակնհայտ թերություններն ու բացերը հանգեցնում են իրավիճակների, երբ չի երաշխավորվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Նախագծերի փաթեթով վերանայվում են նաև վարչական իրավունքի աղբյուր հանդիսացող մյուս օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններումս բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները:
1 1914

Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Ներկայումս, քրեակատարողական ծառայողը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն: Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ քրակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության և մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ոչ՛ մասնագիտորեն, ոչ՛ էլ իրավական առումով ճիշտ չէ, և այդ շարունակական կրթության արդյունավետության կառավարելիությունը թողնված է քրեակատարողական ծառայողի կամքին, քանի որ այն ծառայողի համար իրավական բացասական հետևանքներ չի առաջացնում:
0 1139

Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի և 2023 թվականի հունիսի 14-ի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն և ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքների ընդունմամբ (ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 13.10.2023)։ Մասնավորապես ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է ծագել փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչելու խմբագրված նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 189-Ն որոշումը:
0 1022

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում վիճակագրություն վարելու նպատակով մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշները, նախաքննության մարմինների քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը կհամապատասխանեցվեն 2021 թվականին ընդունված քրեական և քրեական դատավարության գործող օրենսգրքերին:
0 736

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Պետական գաղտնիքի մասին օրենքով պաշտպանվող պետական գաղտնիք պարունակող վարույթներով վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերելի դրույթների ուժի մեջ մտնելը հետաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, Նախագծով նաև առաջարկվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող մինչդատական վարույթում վարույթային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթները տարածվեն միայն դրանից հետո նախաձեռնված քրեական վարույթների վրա:
0 1569

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով:
0 744

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հաստիքների քանակը ավելացնել 32-ով:
0 779