Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.06.2023 - 12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում, որով կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք բերվող և փոխանցվող օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների անվտանգ հավաքումը և փոխանցումը՝ նպաստելով օպերատիվ-հետախուզական գործառույթների պատշաճ իրականացմանը։
0 1550

Քննարկվել է 21.06.2023 - 07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2 Ի N 417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոց չլինելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված կետում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցման այլ միջոցներով հրապարակելու պարտականություն։ Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն Որոշմամբ հաստատված  հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջը:
0 1677

Քննարկվել է 14.06.2023 - 29.06.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածը կլրացվի նոր՝ 4-րդ մասով, որը պատասխանատվություն կնախատեսի անձի կողմից շահադիտական դրդումներով այլ անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը նախապես չխոստացված ձեռք բերելու կամ իրացնելու կամ իրացմանն աջակցելու համար, եթե կատարողի համար ակնհայտ է եղել գույքը կարևորագույն նշանակության օբյեկտից հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքը: Սանկցիան նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ՝ հինգից ութ տարի ժամկետով (ծանր հանցագործություն է), ինչը հնարավորություն կտա պատժի սպառնալիքով հասնել քննարկվող հանցագործությունների նվազեցմանը, կանխմանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 115-րդ (Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը  երկաթուղային տրանսպորտում)  և  125-րդ հոդվածներով (Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը) նախատեսված վարչական իրավախախտումների համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում կզսպվեն նման իրավախախտումների դեպքերը:        Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով կսահմանվեն    սև  և (կամ) գունավոր մետաղների կամ դրանց համաձուլվածքների ջարդոնի կամ թափոնների ընդունման կետերի վերաբերյալ օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ ընդունման  կետերի գործունեության և առևտրի իրականացման պայմանների և այլ հարցերի վերաբերյալ:
0 2132

Քննարկվել է 14.06.2023 - 29.06.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, որպիսի պայմաններում գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց, ինչպես նաև Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին, և այլևս չեն գործի օրենսդրական ակտերին հակասող նորմերը։
0 1429

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.06.2023 - 28.06.2023

«ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N691-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ ա. ընդլայնել ճանապարհային քարտեզի ժամանակային միջակայքը մինչև 2025 թվականը, բ. վերանայել դրանով նախանշված միջոցառումների ժամկետները՝ ելնելով Կառավարության գերակայություններից, ռեսուրսների հասանելիությունից ու իրատեսականությունից, գ. ճշգրտել միջոցառումների համար պատասխանատու գերատեսչություններին ու կառույցներին՝ ելնելով վերջիններիս օրենսդրական լիազորություններից ու պատասխանատվության շրջանակից:
0 1595

Քննարկվել է 07.06.2023 - 22.06.2023

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լուծել գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք կապված են վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ:
5 2181

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.05.2023 - 14.06.2023

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝ 1.1. Ընտրական իրավունքի սկզբունքներ, 1.2. Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում, 1.3. Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, 1.4. Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, 1.5. Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, 1.6. Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը,  1.7. Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը, 1.8. Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, 1.9. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները, 1.10. Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, 1.11. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը,  1.12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը, 1.13. Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը, 1.14. Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը, 1.15. Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակումը։ Նախընտրական բանավեճեր, 1.16. Նախընտրական քարոզչությունը համացանցում, 1.17. Քարոզչական պաստառներ, 1.18. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, 1.19. Դիտորդական առաքելություն,  1.20. Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները, 1.21. Վերահաշվարկ, 1.22. Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, 1.23. Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, 1.24. Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում:  Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:
3 3498

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.05.2023 - 14.06.2023

««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է. - հնարավորություն ստեղծել սնանկության գործով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը սնանկության գործի շրջանակում քննվող առանձին քաղաքացիական գործերի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց կողմից  վկայակոչվելու կամ գործը քննող դատավորի կողմից բացահայտվելու համար, և սահմանել, որ այդպիսի փաստերը ենթակա չեն կրկին ապացուցման. - հստակեցնել կամավոր սնանկության դեպքում պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացումը սահմանել որպես պարտապանի պարտադիր պարտականություն. - սնանկության գործով տեղեկատվությունը դատարանում փակցնելու պահանջը հանել. - Օրենքով կարգավորել պարտապանի գրավոր առարկության բովանդակությանը և կից անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ներկայացված միջնորդությամբ դատարանի կողմից հայցային վաղեմության քննության հարցը. - հնարավորություն ընձեռել կառավարիչներին՝ ներկայացնել իրենց համար նախընտրելի ժողովի անցկացման վայրը, ինչպես նաև սահմանել դատարանների ստացած տեղեկությունները կառավարիչներին տրամադրելու ժամկետներ. - հստակեցնել ժամանակավոր կառավարչի վարձատրության կարգը. - հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը. - Oրենքում կառավարչի համար նախատեսել հնարավորություն՝ իր վարույթում գտնվող բոլոր գործերով նախատեսված աճուրդների վճարումները գանձելու համար մեկ բանկային հաշիվ բացելու նպատակով. - հստակ սահմանել ժողովների անցկացման եղանակները՝ առկա և հեռավար, և այդ եղանակների առանձնահատկություններով պայմանավորված հստակեցնել ժողովի մասին ծանուցմանը և քվեաթերթիկի բովանդակությանը առնչվող դրույթները։ Նույն տրամաբանությամբ նախատեսվում է նաև հնարավորություն տալ խորհրդի նիստերն անցկացնել հեռավար կարգով. - կարգավորել պահանջների ներկայացման համար սահմանված մեկամսյա ժամկետից հետո ներկայացված պահանջներին առնչվող ընթացակարգը. - ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումի սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելը սահմանել որպես ներկայացված դիմումը մերժելու հիմք. - սահմանել, որ ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում ապահովված պահանջի չափիզ նվազելու դեպքում ապահովված պարտատերը ձեռք է բերում պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունք՝ Օրենքի տարբեր կարգավորումների միջև առկա հակասությունը վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված. - ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ընթացակարգում նախատեսել փոփոխություն՝ սահմանելով ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը դատարան ներկայացնելուց առաջ կառավարչին ուղարկելու պահանջ, այն դեպքում, երբ ծրագիրը ներկայացվել է ոչ կառավարչի կողմից. - հստակեցնել և լրացնել պարտապանի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու վերաբերյալ կարգավորումները. - կառավարչի հայեցողական իրավունքը՝ վաճառքի ծրագիրը չհաստատվելու դեպքում ծրագիրը հաստատելու միջնորդությամբ դատարան դիմելու վերաբերյալ փոփոխել՝ սահմանելով նման իրավիճակում միջնորդությամբ դատարան դիմելու պարտականություն. - հանել աճուրդի անցկացման օրը նշելու պահանջը գույքի վաճառքի միջնորդության համար նախատեսված պարտադիր պայմանների շարքից՝ գործընթացի կարգավորվումը վերապահելով Արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգին. - սահմանել հստակ ընթացակարգ, ըստ որի առարկությամբ նշված գնով գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառքի է ներկայացվում կառավարչի առաջարկած գնով. - լրացնել աճուրդի ընդհատման դեպքերը. - սահմանել չկայացած աճուրդների արդյունքում գույքի գնի նվազեցման հստակ ընթացակարգ՝ նախատեսելով, որ տասնհինգ անգամ գույքի գինը կարող է նվազեցվել ընդհանուր կարգով, որից հետո երկու անգամ գույքը նույն գնով ներկայացվում է վաճառքի, իսկ չվաճառվելու դեպքում կառավարիչը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ գույքի գնի իջեցման արգելքը վերացնելու մասին, որի բավարարման դեպքում գույքի գների իջեցումը կատարվում է ընդհանուր կարգով. - գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում սահմանել այլ ընթացակարգ՝ առանց պարտատերերի ժողովի համաձայնության. - ներդնել նոր ընթացակարգ, ըստ որի կառավարիչը կարող է համապատասխան հիմքերի առկայության դեպքում դիմել դատարան՝ շարժական գույքը իրեն հանձնելուն պարտավորեցնելու պահանջով. - հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ոչ թե ամենամսյա կարգ, այլ յուրաքանչյուր ձեռնարկված գործողության մասին տեղեկացնելու կարգ՝ այդ գործողության իրականացումից տասնօրյա ժամկետում. - պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում. - Օրենքում նոր գլուխ՝ «Սնանկության վարույթում Էլեկտ­րո­նային եղա­նա­կով իրականացվող դատավարական և այլ գործողությունների առանձ­նա­հատկու­թ­յուն­­նե­րը» ներդնելու ճա­նապարհով թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտ­րո­նային համակար­գի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադր­վող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողու­թյուն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական ե­ղա­նա­կով կատարված համանման գործողությունը. - սահմանել, որ Դատարանը, սնանկության գործով կառավարիչները, պարտապանը, պարտատերերը, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք սնանկության գործերի հետ կապված էլեկտրոնային համակարգից օգտվում են Օրենքով սահմանված կարգով, իսկ Օրենքով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի և դատավարության մասնակիցների համար սահմանված կարգով։ Բացի այդ, արձանագրվել է, որ եթե Օրենքով սահմանված են էլեկտրոնային համակարգի միջոցով գործողությունների իրականացման այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի հետ կապված գործում են Օրենքով սահմանված կանոնները. - նախատեսել էլեկտրոնային համակարգն օգտագործող անձանց շրջանակը, պարտատերերի ժողովի և խորհրդի անցկացման, ծանուցումների առանձնահատկությունները. - սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի համապատասխան որոշման հիման վրա գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պետք է փոխանցվի սնանկության հատուկ հաշվեհամարին:
5 2612

Քննարկվել է 29.05.2023 - 13.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 720-Ն որոշումը, քանի որ նշված կարգը պետք է սահմանվի Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
0 1474