Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվող փոփոխության պայմաններում օրենսդրորեն հստակ կամրագրվի, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը պարտադիր է նոտարի համար՝ անկախ նրանից, թե արդյոք գործարքի կողմը ներկայացրել է այդպիսի պահանջ, թե՝ ոչ: Այս կարգավորման արդյունքում կպարզեցվի գործարքների նոտարական վավերացումից հետո գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը: Նշվածն, իր հերթին, կարող է շատ դեպքերում էապես կրճատել գործարքի նոտարական վավերացման և գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման միջև ընկած ժամանակահատվածը,  դրանով իսկ հստակություն և նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու մասով վստահելիություն հաղորդելով գործընթացին: Այսինքն՝ պարզեցված կարգավորումը կնպաստի ոչ միայն անձի կողմից գործարքի վավերացումից մինչև այդ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար Կոմիտե դիմելն ընկած ժամանակի կրճատմանը, այլ նաև ողջ գործընթացի վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։

  • Տևողություն

    04.02.2025 19.02.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 750

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

05.02.2025

Ներկայացված նախագիծը ունի սոցիալական ոլորտի բացասական ազդեցություն։ Բացակայում են որևէ հաշվարկ հիմնավորումներ և արհեստական ստեղծվում է ծառայությունների վճարներ նոտարների համար։ Ներկայիս զարգացվածության և քաղաքացիների իրազեկվածության մեջ առավել ևս e-cadastre.am կայքի արդյունավետ աշխատանքը ինչ կարիք կա քաղաքացիների վրա դնել պարտադիր լրացուցիչ ֆինանսական բեռ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է չեղարկի այս օրենքի նախագիծը։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: