Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրա­մանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրա­պա­րակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսա­ցող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավա­կան ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
0 781

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում իրավական հիմք կստեղծվի նախարարության և ենթակա պետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակներում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ սահմանելու համար։  
0 1005

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում առավել կանոնակարգված և գործնականում առավել արդյունավետ կիրականացվի բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների գործընթացը։
3 1087

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ         Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
2 2031

Քննարկվել է 30.01.2024 - 19.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետությունում բուծվող ՄԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվություն՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավում, ինչպես նաև հանարապետությունում ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունների զարգացմանը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
0 1319

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157.15-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չապահովելու համար: Նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով վարչական պատասխանատվություն է նախատեսված կառուցապատողի կողմից Երևան քաղաքի վարչական սահմաններում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում սահմանված պահանջները, պայմանները չպահպանելու համար: Հիշյալ պահանջները, պայմանները սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում), որով կարգավորված են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները: Նույն որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նույն որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ): Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:   Չնայած այն հանգամանքին, որ հիշյալ պահանջների չապահովման համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն, այնուամենայնիվ, վերոնշյալ խումբ վարչական իրավախախտումները Երևան քաղաքում դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։   Գործող պրակտիկան ցույց է տալիս, որ վարչական իրավախախտում կատարելու զսպող մեխանիզմ հանդիսանում է հենց սահմանված վարչական տույժերի վերանայումն ու խստացումը, որը նպատակ ունի կանխելու կատարվող իրավախախտումներն ու դրանց հնարավոր վնասակար ազդեցությունները:   Նախագծով առաջարկվում է առանձնացված պատասխանատվություն սահմանել 4-րդ կամ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելու համար՝ տուգանքի չափը նախատեսելով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել Կառուցապատողների զգոնությունը և պատասխանատվությունը կատարվող վարչական իրավախախտումների նկատմամբ, և առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցների կիրառմամբ հասնել Կառոււցապատողների կողմից հիշյալ պահանջների պահպանմանը, որոնք ուղղված են Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առավել խիստ վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև հիշյալ արարքների կրկին կատարման դեպքերի համար:   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելու համար, որի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածով որպես վարչական տույժի տեսակ նախատեսված է  վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը, որը վերաբերվում է ինչպես իրավախախտում կատարող անձին, այնպես էլ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմանը, Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն՝ նույն հոդվածի շրջանակներում հնարավորություն տալով առգրավելու իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաները, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված է առգրավման իրավասություն, իսկ նույն օրենսգրքի 310-րդ հոդվածով կարգավորված են առգրավման և բռնագրավման կարգի հետ կապված հարաբերությունները՝ գործնականում առգրավման և բռնագրավման գործընթացի իրականացումը ապահովելու համար` Նախագծով առաջարկվում է հիշյալ հոդվածում լրացնել նաև 180.2-րդ հոդվածը:
0 977

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման դեպքում իրավական ամրագրում կստանա Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը և համագործակցության նպատակով լիազորված մարմինների գործողությունները՝ համագործակցության ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով:
4 880

Քննարկվել է 30.01.2024 - 29.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել  տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման՝ մասնավորապես, տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելվում է դրանց շահագործումը: Նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազեն անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Իսկ նշված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանը ընտրվել է հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրեկան ջերմաստիճանը և տեղումների քանակը։ Միաժամանակ, հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկության արգելումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։
3 1431

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված  կարգավորումների փոփոխությունները սույն կարգի դրույթներին համապատասխանեցնելու պահանջից:
1 1431