Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգի մանրամասները։
6 825

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁևԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ՝ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» և հարակից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներմուծումը և արտահանումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար։ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորումը և տեղափոխումը և մի շարք այլ գործունեության տեսակներ կապված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների հետ նույնպես կբերվեն լիցենզավորման դաշտ։
1 780

Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N531-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ծրագրի փոփոխման նապատակը դա համապատասխանեցումն է Կառավարության ծրագրի ժամկետներին և զարգացման ուղղություններին։  
1 832

Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին»  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի  փետրվարի 6-ից փետրվարի 20-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին» որոշման նախագծի հանրայինքննարկում:  
0 574

Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1217-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կռավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել պրոբացիայի ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը։
0 970

Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2023 թվականին բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ դիմեց կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար, նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում է ատեստավորված, շարունակում է ուսուցչական գործունեությունը և ստանում վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման իրենց արդյունքների։ Այդուհանդերձ, թվով մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալը կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելն ու ատեստավորման համար օրենսդրությամբ սահմանված շեմը հաղթահարելը։ Վերլուծություններն ու այս խմբի ուսուցիչների կողմից ներկայացված առաջարկները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթության ստացման կամ կամավոր ատեստավորման մասնակցության պարագայում աջակցության անհրաժեշտություն է առաջանում։
18 1465

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.02.2024 - 20.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 520-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022թ. ապրիլի 15-ի 520 - Լ որոշմամբ հաստատված «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը մեկ տարով երկարաձգել։  
0 833