Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա 2023 թվականին՝ 3974 տոննա, 2024 թվականին՝ 1293 տոննա, 2025 թվականին՝ 3591,8 տոննա ), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 1123 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։

Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը սիգի բնական վերարտադրության ապահովման դեպքում պահպանվում է կայուն արդյունագործական չափաքանակ։

Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացնվել գիտական որս։

 Հավաքագրվել է որսոած ձկան կենսաչափական տվյալները, մասնավորապես   Էգերի մոտ սեռական արգասիկները (ձկնկիթը) ընդհանուր մարմնի զանգվածից կազմել է 14.6%,- 19.8%։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի դրությաքմբ ձվադրումը դեռ չէր սկսվել, 2026 թվականի հունվարի 9-ի դրությաքմբ ձվադրմանը պատրաստ և ձվադրված սիգերի քանակը կազմել է 20.7% ընդհանուր էգերի քանակից, հունվարի 24-ի դրությամբ՝ 66.7 %, իսկ փետրվարի 6-ի դրությամբ՝ 81.3 %։

Սևան լճում սիգի բնական վերարտադրության ապահովման համար յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։

Միջազգային շուկայում բարձր արժեք  ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք 2026 թվականի հուլիսի 6-ից վեց ամիս ժամկետով:

  • Տևողություն

    31.03.2026 16.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Աշխատանք և զբաղվածություն, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 73

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: