Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով ներկայացված փոփոխությունները և լրացումներն, ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին.

Մի շարք ենթատեսակների փորձաքննությունների մասով վերանայվել են յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման մեթոդաբանությունները, գործնականում առավել հաճախ իրականացվող ենթատեսակների մասով դրանք փոփոխվել (նվազեցվել) և օպտիմալացվել են։

Հատկապես փոփոխվել են այն ենթատեսակների օբյեկտավորման չափանիշներն ու մեկ օբյեկտի միջին նորմատիվային ժամածախսերը, այդպիսիք կրճատելով կրկնակիից մինչև երեսունապատիկի չափով, հիմք ընդունելով  այն ենթատեսակները, որոնցով գրանցվել են 2024 թվականի տարեկան և 2025 թվականի ինն ամիսների  խիստ բարձր կատարողական ցուցանիշներ:

Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն ենթատեսակով (09-09) նախ կրկնակի չափով նվազեցվել է  յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը՝ այն 16-ից դարձնելով 8 ժամ, հետևաբար արժեքը նվացեցվելով 72000 դրամից 36000 ՀՀ դրամ, ինչպես նաև խմբավորվել են  տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով 3-ից մինչև շուրջ 17 անգամ:

Նմանատիպ սկզբունքով հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն (07-01) ենթատեսակով փոփոխվել են տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով մինչև շուրջ 33 անգամ, օրինակ՝ գործարանային փակ՝ չբացված տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հազար միևնույն տեսակի պարկուճների ամբողջությունը կամ ոչ միևնույն տեսակի  հետազոտելի մինչև ներառյալ երեսուն փամփուշտների ամբողջությունը կամ միևնույն տեսակի գործարանային ոչ փակ տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հարյուր փամփուշտների ամբողջությունը սահմանելով մեկական օբյեկտ նախկինում սահմանված յուրաքանչյուր 30 փամփուշտի փոխարեն:

Նմանատիպ աշխատաժամանակ կախյալ համարժեք փոփոխությունների և խմբավորումների են ենթարկվել նաև մի շարք այլ ենթատեսակներով փորձաքննությունների յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսերը և հետևաբար համարժեք նվազեցվել դրանց արժեքները:

Առաջարվող փոփոխությունների արդյունքում 2026 թվականին պետության կողմից ձեռքբերված փորձագիտական ծառայությունների տարեկան ծավալների չափով համանման ծավալներով և տեսակներով ծառայություններ հետագայում ձեռքբերելու դեպքում, դրանց արժեքները համապատասխանեցվել են ժամանակակից պահանջներին՝ բացառելով բյուջետային համակարգի սկզբունքներին ոչ համապատաախան չափերով գերֆինանսավորման տարեկան լրացուցիչ պահանջ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք ֆինանսավորման տրամադրումը և համապատասխան միջոցառումներով նախատեսված արդյունքների ապահովումը:

  • Քննարկվել է

    30.03.2026 - 14.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 721

Տպել

Առաջարկներ`

Արսեն Բաղդասարյան

10.04.2026

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ծավալային տեսանկյունից եռապատկվել է յուրաքանչյուր օբյեկտի գնահատման չափանիշը և միաժամանակ կրճատվել է միջին նորմատիվային ժամածախսը (03-01 և 03-02 ենթատեսակի մասով 16-ից դարձվել է 12, իսկ 03-04-ի մասով՝ 28-ից 20): Նման ժամածախսի պայմաններում հնարավոր չի լինելու իրականացնել մանրակրկիտ հետազոտություններ, ուսումնասիրել հետազոտելի օբյեկտները (այդ թվում նաև՝ համեմատական նմուշները), պարզել դրանց կատարման եղանակները, հայտնաբերել առկա անհամապատասխանությունները, առանձին դեպքերում կատարել վերլուծություններ նախկինում իրականացված փորձաքննությունների շրջանակներում ուսումնասիրված և հետազոտված օբյեկտների միջև, ինչպես նաև հաստատել կամ հերքել դրանց կապը: Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ անհրաժեշտ է չնվազեցնել միջին նորմատիվային ժամածախսը, այսինքն՝ պահպանել 03-01 և 03-02 ենթատեսակների համար 16 ժամը, իսկ 03-04-ի համար՝ 28 ժամը, որի պայմաններում դժվարությամբ, բայց հնարավոր կլինի ապահովել նախագծով առաջարկվող գործող իրավակարգավորումների համեմատ խստացված օբյեկտի գնահատման չափանիշին համապատասխան մեկ առանձին օբյեկտի պատշաճ փորձաքննությունը:

Ջուլիետա Ղահրամանյան

10.04.2026

Փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների շրջանակներում միաձայն որոշվել էր 12-01 և 12-02 ենթատեսակներում «լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ», իսկ 28-01 ենթատեսակում՝«լաբորատորհետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք» բառերը հանել՝ հիմք ընդունելով պրակտիկայում հրդեհի կամ պայթյունի վայրից փորձաքննությանը ներկայացվող հետազոտելի նմուշների քանակները:Սակայն սույն նախագծի հավելվածում 28-01 ենթատեսակի օբյեկտի չափանիշում համապատասխան փոփոխությունները կատարվել են, իսկ 12-01 և 12-02 ենթատեսակներում «մինչև ներառյալ հինգ» բառերը չեն հանվել, որոնք առաջարկում եմ հանել՝ համապատասխանեցնելով 28-01 ենթատեսակի օբյեկտի չափանիշի տրամաբանությանը:

Financial Expert

09.04.2026

Համաձայն նախագծի հիմնավորումների՝ յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման չափանիշներն օպտիմալացվել են, իսկ փորձաքննության արժեքները՝ համարժեք նվազեցվել: Այնինչ, հետաքաբանական տեսակի 06-04 (սառը և նետողական զենքի փորձաքննություն) ենթատեսակի օբյեկտի գնահատման չափանիշը <<հինգ>> բառից հետո լրացվել է <<նույնատիպ>> բառով, որի պայմաններում ներկայումս գործող իրավակարգավորմամբ (յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը՝ անկախ տիպից) ղեկավարվելու պարագայում սառը և նետողական զենքի փորձաքննության արժեքը ավելի մատչելի է լինելու, քանի որ տիպային պատկանելիություն չի նախատեսում: Օրինակ՝ գործող իրավակարգավորման համաձայն 5 տարբեր տիպի նմուշների փորձաքննության արժեքը 45.000 դրամ է, իսկ նախագծի ընդունման արդյունքում կկազմի 225.000 դրամ, այսինքն՝ 5 անգամ գինը կավելանա, ուստի, գնտում եմ, որ անհրաժեշտ է չփոփոխել գործող չափանիշն ու հավելվածի 06-04 ենթակետի օբյեկտի գնահատման չափանիշից հանել <<նույնատիպ>>բառը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: