ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
Երևան քաղաքում գործող ֆիթնես-մարզասրահների ժամանակակից կառույցները են Gold’s Gym, Grand Sport Complex, Reebok Sports Club, Orange Fitness Premium Club, Multi Wellness Center և ուրիշներ: Ընդհանուր բնույթի ծառայությունների մատուցման ֆոնին առակ են և ավելի նեղ մասնագիտական և ժանրային ծառայություններ, օրինակ՝ Reebok Sports Club Armenia-ն առաջարկում է. վերելակով cardio և strength սրահներ, Group trainings (TRX, Les Mills, Body Pump), Dance, Martial Arts, Yoga լողարաններ՝ պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ Grand Sport Complex և Multi Wellness Center ունեն լողավազաններ, ջակուզիներ, spa, սննդաբարի ծառայություններ, կան նաև երեխաների համար հարմարավետ ժամանցային տարածքներ: Orange Fitness-ը առաջարկում է չոր, խոնավ սպա, փոքր բաց լողավազան, երեխաների կենտրոն, café-ի առողջ սննդային առաջարկներ:
Ֆիթնես կենտրոններն ու մարզասրահները արդի ժամանակներում դարձել են առողջ ապրելակերպի, հիվանդությունների կանխարգելման և ֆիզիկական ակտիվության ապահովման կարևոր վայրեր, սակայն ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է վերանայման, որոնցից են նաև մարզիչների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների անհավասար մակարդակը, ոչ ճիշտ մոտեցումներն ու մեթոդների կիրառումը, որն էլ բերում է առողջական ռիսկերի մեծացմանը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ունենալ մարզիչների պարտադիր վերապատրաստման կարգ, որը կապահովի որակյալ ծառայությունների մատուցում և քաղաքացիների առողջության պաշտպանություն: Ֆիթնես մարզիչների վերապատրաստման համակարգը նպաստում է ոլորտի պրոֆեսիոնալացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
2. Ընթացիկ վիճակը և խնդիրները
Երևանում և մարզերում գործում են տասնյակ ֆիթնես կենտրոններ, մարզասրահներ և առողջարանային համալիրներ, որոնք մատուցում են մարզադահլիճային, խմբային և անհատական մարզումների ծառայություններ։ Ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահներըը՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող, վճարովի ֆիթնես ծառայություններ մատուցող կազմակերպություններ են: Վերը նշված կազմակերպություններում մարզչական գործունեություն իրականացնող մասնագետ-մեթոդիստների մասնագիտական որակավորման չափանիշները գնահատելու և միջազգային ասպարեզում առկա առաջարկի ստանդարտներին հասանելիություն ապահովելու նպատակով` անհրաժեշտ է կազմակերպել ֆիթնես մարզիչների վերապատրաստման դասընթացներ, Ֆիթնես մարզիչների վերապատրաստում իրականացնելու խնդիրները բազմազան են, սակայն ոլորտը ներկայումս չունի միասնական օրենսդրական և կարգավորող դաշտ, ինչի հետևանքով նկատվում են մի շարք բացեր, որոնցից կարևորագույնը մասնագիտական որակյալ կադրեր ունենալն է: Կարևորելով Ֆիթնես մարզիչների մասնագիտական պատրաստվածության վերահսկողության գործընթացը՝ նպատակահարմար է կազմակերպել և իրականացնել ֆիթնես մարզիչների վերապատրաստման գործընթացը, ըստ որի անհրաժեշտ է սահմանել մասնագիտական չափորոշիչներ՝ հստակեցնելով գիտելիքների ու հմտությունների այն նվազագույն սահմանները, որոնց պետք է համապատասխանի ժամանակակից ֆիթնես մարզիչը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է մասսայական սպորտի տարածման միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը։
Իրականացվող քաղաքականությունը դրական խթան է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի անձանց ֆիզիկական ակտիվության համար, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը։ Նշված հրամանով հաստատված կարգը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման գործում կարևոր քայլ կհանդիսանա:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Առկա խնդրին լուծում տալու նպատակահարմար է ունենալ ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստման կարգը և պայմանները, որը Հրամանը կկարգավորի ֆիթնես մարզիչների որակային չափանիշները, ինչը մինչև այժմ գոյություն չունի և նման դասընթացներով նախատեսվում է կազմակերպել մասնագիտական ստանդարտներ՝ չափորոշիչներ, որոնք կարգավորում են մարզիչների պատրաստվածության մակարդակը։ ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստմումը հեշտացնում է վերահսկողությունը և նպաստում որակի բարձրացմանը: Հավաստագրված մարզիչների առկայությունը կարող է էական ազդեցություն ունենալ կազմակերպությունների վրա՝ նրանց դարձնելով ավելի մրցունակ և նաև դիմակայուն մարտահրավերների նկատմամբ։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Ունենալ ֆիթնես մարզիչների մասնագիտական որակի բարձրացում, խթանել քաղաքացիների առողջության և անվտանգության ապահովման գործընթացը, վերահսկելի դարձնել ֆիթնես ոլորտը: Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների վերապատրաստումը խթան կհանդիսանա կազմակերպությունների համար՝ բարելավելու իրենց ներքին գործընթացները՝ մասնավորապես բարձրացնելու աշխատակազմի պատրաստվածությունը, աշխատանքի թափանցիկությունը, մշակելու կամ կատարելագործելու ծառայությունների մատուցման մեխանիզմները՝ դարձնելով դրանք ավելի ճկուն, ավելի հանրամատչելի։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
2026 թվականին հավելյալ ծախս չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից և ռազմավարության գործողությունների պլանի» մասնավոր նպատակ 1-ին կետի գործողություն 5-րդ կետից, այն է՝ ՀՀ-ում մեկնարկել խոշորացված համայնքներում լողավազան և ֆիթնես սրահ անպայմանորեն ներառող տիպային մարզակառույցի կառուցման գործընթացը:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8.Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Տևողություն
30.03.2026 14.04.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 86
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: