Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

-------------- 2018 թվականի N------Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» N 711-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղմանծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման,օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հավելված

Կառավարության 2018 թվականի

 _____ N ____-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

-------------- 2018 թվականի N------Ն 

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՕՐԱՊԱՀԻԿԻԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Սահմանել`

1) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով Հայաստանի Հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին, իսկ այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության), աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին: Պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում այն համարվում է նաև առավելագույն չափ.

2) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման գումարի վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

3) դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին գործատուի կողմից (նաև պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում) տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում, հատուցվում են նաև աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով:

4) հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող օրապահիկիինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

Կառավարության 2018 թվականի

 _____ N ____-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում են դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման (այսուհետ` հատուցում) գումարի վճարման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով`

1) դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև վեց ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղատնտեսական և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնագիտական պեղումները, գիտական արշավները, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս,

2) տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատողների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմնական աշխատավայրից կատարվել է մեկնումը:

3. Աշխատողները դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների են մեկնում` համաձայն գործատուի ընդունած անհատական իրավական ակտի:

4. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարը վճարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված աշխատանքներում ընդգրկված աշխատողներին` գործատուի կողմից հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված առաջադրանքների կատարման համար աշխատողի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը հատուցելու նպատակով:

5. Հատուցման գումարը վճարվում է դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնելուց առնվազն մեկ օր առաջ` մեկնելու օրվանից մինչև հիմնական աշխատանքի վայրը վերադառնալու բոլոր օրացուցային օրերի համար:

6. Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա հատուցման գումարը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

7. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնած աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը, համաձայն գործատուի ընդունած անհատական իրավական ակտի, հետ է կանչվում դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներից, և աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

8. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներից ժամանակավոր անաշխատունակության, ինչպես նաև այլ դեպքերում սահմանված կարգով աշխատողին հետ կանչելու դեպքում` չաշխատած օրերի համար վճարված լրացուցիչ ծախսերի հատուցման գումարը չաշխատած օրերին համամասնորեն հետ է գանձվում հիմնական աշխատանքի վայրը վերադառնալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հավելված N 2

Կառավարության 2018 թվականի

 _____ N ____-Ն որոշման

 

ՉԱՓԵՐ

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՕՐԱՊԱՀԻԿԻԻՆՉՊԵՍ ՆԱև ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ 

  1. Հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`

1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 30 հազ. դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օրապահիկի ծախսի չափ սահմանված լինելու դեպքում՝ այդ գումարը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է.

3) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը (բացառությամբ տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի)` դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով: Այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության), տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 30 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օրապահիկի ծախսի չափ սահմանված լինելու դեպքում՝ այդ գումարը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է.

4) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին հարկ վճարողի կողմից տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում` աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերը չգերազանցող գումարների չափով:

  • Քննարկվել է

    06.07.2018 - 23.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12746

Տպել

Առաջարկներ`

Ջի Էյջ ՍՊԸ

12.07.2018

Հաշվի առնելով, որ Աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները մինչև 23.06.2018թ. կարգավորվում էր Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշմամբ, որով կարգավորված չէր ՀՀ տարածքից դուրս տեղափոխման բնույթի աշխատանքների հատուցման չափերը: Աշխատակիցներին այս տիպի աշխատանքների համար, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման /գրություն ԱԳ/ԺՍ-2-3/12877-17, առ 08.12.2017թ./ հատուցվում էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավական նորմերի անալոգիայի կիրառման սկզբունքով՝ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով: Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 23.06.2018թ. համաձայն` 01.06.2018թ. թիվ 613-Ն որոշմամբ: Այստեղից հետևում է, որ 23.06.2018թ. հետո, աշխատողին հատուցման չափ սահմանված չէ: Գործատուն մինչև այս նախագիծը հատուցել է ավելի մեծ գումարներ, իսկ համախառն եկամտից նվազեցման հնարավորություն տրված էր 12000 ՀՀ դրամի չափով, համաձայն 08.06.2017թ. թիվ 711-Ն որոշման: Առաջարկում եմ, նախագծում սահմանել անցումային դրույթներ կապված մինչև նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների մասով: §Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարկ վճարողը կարող է համախառն եկամտից նվազեցնել աշխատակիցներին վճարված հատուցման գումարների չափով, բայց ոչ ավելի քան Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված չափը:

Տեսնել ավելին