Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՕ-285-Ն օրենքից (այսուհետ՝ Օրենք), որի 3-րդ հոդվածով սահմանվել են մի շարք նոր իրավական հասկացություններ, ինչպես նաև վերանայվել, հստակեցվել և խմբագրվել են գործող հասկացությունների ձևակերպումները:

Միաժամանակ, Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՕ-119 օրենքը, որի 17-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում էր ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման ընդունման իրավական հիմք։ Նշված կարգավորումը նոր ձևակերպմամաբ ամրագրվել է Օրենքում, որի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը սահմանում պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև ատեստավորման կարգը։

Հաշվի առնելով կատարված փոփոխությունները` անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես,

Ø  Նախագծով նախատեսվում է խմբագրել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման նախաբանը` նշելով նոր օրենքը, վերնագիրը, համապատասխանեցնելով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին, այդ թվում` դրանից բխող փոփոխություններ կատարել որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի և բաժինների վերնագրերում, ինչպես նաև համապատասխան կետերում, միևնուն ժամանակ Որոշման ողջ տեքստում «գիտական և գիտատեխնիկական գործունեությունը» փոխարինել «գիտատեխնոլոգիական գործունեությամ» Օրենքի նոր սահմանմանը համապատասխան:

 

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման և որոշմամաբ հաստատված կարգի վերնագրերը և համապատասխան կետերը, ինչպես նաև կիրառվող հիմնական հասկացությունները համապատասխանեցնել Օրենքով սահմանված ձևակերպումներին:

 

3.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

 

4.  Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել իրավական ակտերի համակարգային ներդաշնակությունը և իրավական որոշակիությունը։

 

5.  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6.  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`

Ø  ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից, այն է՝ գիտական կադրերի արդյունավետության նվազագույն պայմանների սահմանում՝ ըստ տարակարգերի, ինչպես նաև «Գիտության ոլորտի իրավական դաշտի կատարելագործում» նպատակից, այն է՝ գիտական աշխատողների որակավորման (ատեստավորման) կարգի և չափանիշների հաստատաում՝ արդյունավետության բարձր պահանջների սահմանմամբ՝ հստակ ուրվագծելով գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը և անհատական արդյունավետության չափանիշները:

Ø  ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 29-ի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 12-րդ կետից:

  • Քննարկվել է

    27.03.2026 - 11.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 465

Տպել

Առաջարկներ`

Hrachya Marukyan

09.04.2026

Առաջարկում ենք նախագծով նախատեսել, որ ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման 51.1-ին կետի կարգավորումների շրջանակում ընդգրկվեն նաև առաջատար գիտաշխատողի և պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնները, այսինքն այդ կետում ավելացնել, որ այն վերաբերում է նաև կարգի 35-րդ կետի 4-րդ (առաջատար գիտաշխատող) և 39-րդ կետի 5-րդ (պատվավոր առաջատար գիտաշխատող) ենթակետերին։ Այդ պաշտոնները  հայցողների ատեստավորման ժամանակ կարելի է նաև հաշվի առնել կազմակերպության գիտական խորհրդի կարծիքը։

Հիմնավորում։ Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս ամբողջական դարձնել միջազգային գիտական համագործակցություններում մեր գիտաշխատողների գործունեության գնահատականը, ինչը գործող կարգով մասամբ է հաշվի առնված և գործում է միայն ավագ գիտաշխատող և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների դեպքում։ Ժամանակակակից գիտության առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման համար երբեմն անհրաժեշտ է լինում իրականացնել հետազոտություններ գիտնականների և ինժեներների մեծ անձնակազմերի/համագործակցությունների կողմից և համագործակցությունների գիտական արդյունքների հրապարակման ժամանակ հիմնականում ընդունված է համահեղինակների թվարկման այբբենական կարգը։ Այդպիսի մեծ համագործակցություններում չափազանց բարդ է փոփոխել համահեղինկների թվարկման դասավորվածությունը, իսկ իրականացվող աշխատանքների կարևորության մասին վկայում է այն փաստը, որ որպես կանոն դրանց արդյունքները հրապարակվում են բարձր վարկնիշ ունեցող գիտական ամսագրերում։ Հետևաբար անհրաժեշտ է արժանիորեն գնահատել նաև այդ համագործակցություններում մեր հանրապետությունից մասնակիցների աշխատանքը։ Կարելի է նախատեսել, որ առաջարկվող նորմը կիրառելիս հաշվի առնել նաև կազմակերպության գիտական խորհրդի կարծիքը:

Հրաչյա Մարուքյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Ա. Ի. Ալիխանյանի անվանազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար

 

 

 

Ալբերտ Շահինյան

07.04.2026

Նախագծում ներառել դրույթ, որը հնարավորություն կտա ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման 51.1-ին կետով սահմանված միջազգային գիտական համագործակցություններին վերաբերող կարգավորումը տարածել նաև առաջատար և պատվավոր առաջատար գիտաշխատողների պաշտոնների վրա։ Հետևաբար, նշված կետում թվարկված 33-րդ և 45-րդ կետերի 4-րդ ենթակետերի շարքում անհրաժեշտ է ավելացնել նաև 35-րդ կետի 4-րդ (առաջատար գիտաշխատող) և 39-րդ կետի 5-րդ (պատվավոր առաջատար գիտաշխատող) ենթակետերը։

 

Գիտության մի շարք բնագավառներում, մասնավորապես` ֆիզիկայում, մաթեմատիկայում և քիմիայում, հիմնականում ընդունված է գիտական հոդվածների հեղինակների թվարկման այբբենական կարգը։ Եթե խոսքը գնում է բազմակողմ միջազգային համագործակցությունների մասին, երբ համահեղինակների թիվը համեմատաբար մեծ է, ապա այդ կանոնը սահմանվում է համագործակցության կողմից և լինում է այբբենական կարգի՝ ըստ ազգանունների կամ երկրների։ Միջազգային գիտական համագործակցություններում չափազանց բարդ է փոփոխել համահեղինակների թվարկման դասավորվածությունը, և հետևաբար անհրաժեշտ է սահմանել այլընտրանքային պայմաններ դրանց աշխատանքներին մասնակցող գիտաշխատողների գործունեության գնահատման համար: Ներկայումս այդ առանձնահատկությունը հաշվի է առնված մասամբ ու գործում է միայն ավագ գիտաշխատողի և գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնների դեպքում։ Անհրաժեշտ է ընդլայնել այդ շրջանակն ու ընդգրկել նաև առաջատար գիտաշխատողի և պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնները: Հարկ է նշել, որ միջազգային գիտական համագործակցությունների շրջանակներում իրականացվող հետազոտությունները նպաստում են հանրապետության գիտության ոլորտի միջազգայնացմանը, հանդիսանում են ժամանակակից գիտության զարգացման կարևորագույն բաղադրիչ, ու անհրաժեշտ է սահմանել համապատասխան պայմաններ այդ համագործակցությունների անդամների գիտական գործունեության արդյունավետության հաշվարկման համար:

 

Ա. Շահինյան, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, JLab համագործակցության անդամ 1997 թվականից:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: