Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------     2026 թվականի   N     

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

   

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով,  64-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով,         9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով,   13-րդ և 24-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

    1) Որոշման N 4 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

    ա. «I. Գավառի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

    «8 «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.861202) և «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.852067)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    2) «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.852195), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.873482) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 70.210.872431)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    բ. «II. Մարտունու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.

    «13 «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Երանոսի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.865451), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.862198), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.855173), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.864451) և «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.870460)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։  «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.863930), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.866558)  և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.872824)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.873506), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինարի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.872176) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.867743)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։  «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.864643), «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.865085), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.865381) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 76.210.863366)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    գ. «III. Վարդենիսի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով.

    «8 «Միաձուլման ձևով վերակազմակերպել

    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.853725),  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.872831) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.872128)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.854740), «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.860422) և Գեղարքունիքի մարզի «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.854636)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:  «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    դ. «IV. Սևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր    11-րդ կետով.

    «11 «Միաձուլման ձևով վերակազմակերպել

«Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 87.210.873614), «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 87.210.869232)  և «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 87.210.872161)՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առարկան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելն է, իսկ ստեղծման նպատակը՝ բնակչության առողջության պահպանում, բարելավում, առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բուժօգնության տրամադրումն է։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազոր մարմին է հանդիսանում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ, դ, ե, է ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

    2. Սահմանել

    1) Վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավահաջորդը վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք են և      վերջիններիս են անցնում վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան՝

    ա. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» և «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    բ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Նորատուսի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    գ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Երանոսի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Ծովասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    դ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    ե. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովինարի բժշկական ամբուլատորիա» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    զ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու N 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գեղհովիտի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Աստղաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    է. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն»,  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Ծովակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    ը. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և Գեղարքունիքի մարզի «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է

    թ. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա»  և «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:

    2) Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

3.Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը:

    4.  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝

     1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել՝ վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները, միաձուլման մասին պայմանագրերը, վերակազմակերպման կարգը և պայմանները, փոխանցման ակտերն ու նոր ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով  ամրացվող գույքի կազմը, արժեքները:

    2) ապահովել  վերակազմակերպումից բխող պետական գրանցման իրականացումը, ինչպես նաև վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

    3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8-րդ ամսում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  ներկայացնել հաշվետվություններ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

     5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում  նշված գործընթացների ավարտից հետո քառամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված իրավաբանական անձանց անշարժ գույքի անհատույց և անժամկետ տրամադրման մասին որոշումներում (պայմանագրերում) կատարել համապատասխան փոփոխություններ։

     6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության                                                Ն. Փաշինյան

               վարչապետ

 

Երևան

  • Տևողություն

    26.03.2026 10.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 132

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: