ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման.
1) N1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «լիազոր մարմին ներկայացրած» բառերը փոխարինել «լիազոր մարմնի քննարկմանը բացառապես էլեկտրոնային տարբերակով ներկայացված» բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ջրօգտագործման թույլտվության հայտը (այսուհետ՝ հայտ) և ցանկով պահանջվող տեղեկատվության (փաստաթղթերի) ամբողջական փաթեթը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով, որում դիմողի նույնականացումից հետո տարբեր առցանց շտեմարաններից անհրաժեշտ տվյալներն ինքնաշխատ գեներացվում են։»,
գ. 21-րդ կետը «հորատման» բառից հետո լրացնել «կամ մաքրման» բառերով։
2) N2 հավելվածի 1-ին կետը «էլեկտրոնային եղանակով» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերը։
3) N3 հավելվածի՝
ա. 1-ին կետը «իրավական ուժ ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,
բ. 3-րդ կետը «իրավական ուժ ստանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը վաճառելու կամ այլ կերպ երրորդ անձի փոխանցելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով ջրօգտագործման իրավունքի փոխանցման պայմանագիրը։»,
դ. 4-րդ կետում «կամ 2-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ կամ 3.1-ին» բառերով,
ե. 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
4) N4 հավելվածի՝
ա. 5-րդ կետը «ջրօգտագործողին և» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,
բ. 6-րդ և 7-րդ կետերը «33.1-ին հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին կետի» բառերով։
5) N5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1 Եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ լիազոր մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է՝ ջրային պետական կադաստրում գրանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Կասեցումն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում։ Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ։»։
6) N8 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթի տիտղոսաթերթից հանել
|
« ___________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) » բառերը։ |
7) Ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի՝
ա. «ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
գ) 10-րդ կետը հանել։
բ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։
գ. «ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
գ) 9-րդ կետում «պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «պայմանագիրը» բառով։
դ. «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։
ե. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝
ա) 1-ին կետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։
զ. «ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝
ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,
գ) 9-րդ կետում «պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «պայմանագիրը» բառով։
է. «ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՀՈՐԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի`
ա) վերնագիրը «ՀՈՐԱՏՄԱՆ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ՄԱՔՐՄԱՆ» բառերով,
բ) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,
գ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։
դ) 6-րդ կետը «ներկայացնելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «(միայն հորատման դեպքում)» բառերով,
ե) 7-րդ կետը «որոշման համաձայն» բառերից հետո լրացնել «(միայն հորատման դեպքում)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
26.03.2026 14.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ջրային տնտեսություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 86
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: