ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն նախագիծը նպատակ ունի կարգավորելու ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշմամբ սահմանված լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու գործընթացը՝ հանրակրթական ուսումնական հաստատության՝ լիազոր մարմնին ենթակայության հստակեցման անհրաժեշտությամբ։
2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները կգործեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։
ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։
-
Տևողություն
20.03.2026 04.04.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 62
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: