ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«-------» ------------------------ 2026 թվականի N ------ -Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա հիմնադրամի կանոնադրության պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` Ակադեմիա) անդամների ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ակադեմիայի նախագահի պաշտոնակատարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնել Ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգը.
2) Ակադեմիայի անդամների ընտրությունից հետո տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ակադեմիայի ընտրված անդամների անվանական կազմը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ակադեմիայի անդամների ընտրության արդյունքները հաստատելուց հետո հինգ օրվա ընթացքում ապահովել ընտրված անդամների մասին տեղեկատվության հրապարակումը և նրանց ընդգրկումն Ակադեմիայի անդամների պաշտոնական ցուցակում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Երևան
-
Տևողություն
13.03.2026 28.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 109
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: