Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» Համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ

Հայաստանի Հանրապտության և Բուլղարիայի Հանրապետության միջև ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» 1996 թվականի մարտի 6-ից ուժի մեջ մտած Համաձայնագրի պահանջների համաձայն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարվա համար երկու երկրների միջև փոխանակվում են 300 հատ բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկներ:

Հաշվի առնելով, որ գործող Համաձայնագիրը ներկայումս չի բխում Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետ կազմակերպման պահանջներից՝ նախատեսվում է կնքել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր համաձայնագիր:

Նոր համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա աջակցելու երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների խթանմանը, ինչպես նաև երկու երկրների տարածքով, կամ այդ տարածքներով տարանցմամբ դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոտրանսպորտային փոխադրումների դյուրացմանը:

Սույն համաձայնագրի ստորագրումը նաև խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար:

Հաշվի առնելով բեռների և ուղևորների փոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է փոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերոպությունների համար նվազել է փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ներկայումս Հայաստանի Հանրապետության կողմից փոխադրումների բնագավառում վարվող քաղաքականությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» Համաձայնագրի ստորագրումը:

  • Քննարկվել է

    29.06.2018 - 15.07.2018

  • Տեսակ

    Միջազգային պայմանագիր

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7943

Տպել