«Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
«Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (այսուհետ՝ COP 17 Համաժողով) պատշաճ կազմակերպելու, Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների և նրանց ուղեկցող՝ օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված պետությունների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք դյուրացնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման դեպքում COP 17 Համաժողովի շրջանակում որոշակի կատեգորիաների անձանց համար ժամանակավորապես կդյուրացվի (այդ թվում՝ նաև էլեկտրոնային համակարգի միջոցով) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը և վերջիններս կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
-
Տևողություն
11.03.2026 02.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Միջազգային հարաբերություններ, Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 233
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: