ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________________________ թվականի N ___-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 11-րդ կետի, 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի 2026 թվականի մարտի 04-ի N 1068, N 1069 և N 1070 որոշումներով Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի և Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծերում կատարված 07-002-0116-0174, 07-011-0274-0017 և 07-011-0358-0116 կադաստրային ծածկագրերով հողամասերի կառուցապատման չափորոշիչների փոփոխությունները։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0116-0174 կադաստրային ծածկագրով 0.15683 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել բարձր հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։ Գոտևորման հատակագծում 07-002-0116-0174 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-4» բառերը, գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակը լրացնել նոր ԲՆԿԳ-4 տողով՝
|
« |
ԲՆԿԳ-4 |
Բարձրահարկ կառուցապատման գոտի |
0,15686 |
|
|
|
9-ից ավելի վերգետնյա հարկ |
|
|
» |
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0017 կադաստրային ծածկագրով 0.88943 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «9.2284» թիվը փոխարինել «10.1178» թվով, իսկ «56.2614» թիվը փոխարինել «55.372» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0358-0116 կադաստրային ծածկագրով 0.2015 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 10 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։ Գոտևորման հատակագծում 07-011-0358-0116 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-4» բառերը, գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «540.06» թիվը փոխարինել «539.8585» թվով և աղյուսակը լրացնել նոր ԲՆԿԳ-4 տողով՝
|
|
ԲՆԿԳ-4 |
Բարձրահարկ կառուցապատման գոտի |
0,2015 |
|
|
|
9-ից ավելի վերգետնյա հարկ |
|
|
» |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
-
Տևողություն
09.03.2026 25.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 47
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: