ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեում փոփոխություներ կատարելու մասին ներկայացվող նախագծով համայնքի բյուջեի «Ընդամենը եկամուտներ» տողի «4 542 802,8» թիվը անհրաժեշտ է փոխարինել «4 564 824,0» թվով, իսկ «Ընդամենը ծախսեր» տողի «5 169 813,3» թիվը փոխարինել «5 191 834, 5» թվով:
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումը 22 021,2 (քսաներկու միլիոն քսանմեկ հազար երկու հարյուր) հազար դրամով պայմանավորված է «ՀՀ կառավարության 2021 թվականի 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետերով հատկացվել է Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվոող մանկապարտեզներին՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծախսերի փոխհատուցման» և «Մասնագիտական զարգացման համակարգում նախադպրոցական հաստատություների մանկավարժներին տարակարգի շնորհման գործընթացով» ծրագրերն իրականացնելու նպատակով։
Վերը նշվածից ելնելով անհրաժեշտ է՝
· Բաժին 37 Խումբ 04 դաս 00 «ՀՀ պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ սուբվենցիաներ» տողը ավելացնել 22021,2 (քսաներկու միլիոն քսանմեկ հազար երկու հարյուր) հազար դրամով՝ «0» թիվը փոխարինելով «22021,2» թվով․
Վերը նշվածներից ելնելով անհրաժեշտ է ավելացնել նաև համապատասխան ծախսերը՝
· Բաժին 9 Խումբ 1 Դաս 1 «Նախադպրոցական կրթություն» ծրագրի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածը ավելացնել 22021,2 (քսաներկու միլիոն քսանմեկ հազար երկու հարյուր) հազար դրամով՝ «0» թիվը փոխարինելով «22021,2» թվով։
2․ Բաժին 8 Խումբ 2 Դաս 4 «Այլ մշակութային ծառայություններ» ծրագրի «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածը պակասեցնել 2000,0 (երկու միլիոն) հազար դրամով՝ «9000,0» թիվը փոխարինելով «7000,0» թվով, «Ծաղիկներ և բույսեր» 4261․31 հոդվածը համալրել 2000,0 (երկու միլիոն) հազար դրամով՝ «0» թիվը փոխարինելով «2000,0» թվով։
3․ Բաժին 9 Խումբ 5 Դաս 1 «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի «Ախուրյանի մարզամշակույթային կենտրոն» ՀՈԱԿ-ի տողը պակասեցնել 18260,0 (տասնութ միլիոն երկու հարյուր վաթսուն) հազար դրամով՝ «128 818,2» թիվը փոխարինելով «110 558,3» թվով, «Ոսկեհասկի ըմբշամարտի մազապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տողը համալրել 18 260,0 հազար դրամով՝ «0» թիվը փոխարինելով «18 260,0» թվով։
4․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 11-ի թիվ 19-Ա որոշմամբ անհրաժեշտ է բնակչից ձեռք բերել հողամաս, վերոգրյալից ելնելով անհրաժեշտ է․
Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրից 2 222,3 երկու միլիոն երկու հարյուր քսաներկու հազար երեք հարյուր) ՀՀ դրամ տեղափոխել բյուջեի ֆոնդային մաս՝ Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողեր» 5411 հոդվածին` 5411 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «2222,3» դրամ թվով։
-
Տևողություն
09.03.2026 27.03.2026 -
Տեսակ
Հրամանագիր
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Գերատեսչություն
Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 71
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: