Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2025թվականի դեկտեմբերի 25-ի N 1958-Ն որոշմամբ սահմանված է մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը, որը գործող ռեֆերենս կայանների համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ագլոմերացիայի (ք. Երևան) համար՝ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։

Սակայն Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված են մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը, որը ուժի մեջ է մտնելու 2030 թվականի հունվարի 1-ից՝ հիմք ընդունելով Կառավարության 2025թ. մայիսի 22-ի N 611-Լ որոշմամբ հաստատված Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025–2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը։ Համաձայն  «մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացումը» միջոցառման նախատեսվում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։ Այն նախատեսում է  միասնական մոնիթորինգի ցանցի ստեղծում, ինչը կապահովի տվյալների համադրելիություն և արդյունավետ մոնիթորինգ՝ օդի որակի չափորոշիչներին համապատասխան: Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է երկարաձգել N 1958-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2030թ. հունվարի 1-ը՝ հնարավորություն տալով իրականացնել Ծրագրով նախատեսված միջոցառումները և լիարժեք ապահովել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված օդի որակի գնահատման չափանիշների կիրառումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող փոփոխությունը սահմանվում է որպես գործող N 1958-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն՝ ամբողջությամբ տեղափոխելով 2030թ. հունվարի 1-ից: Այս փոփոխությունը հնարավորություն կտա՝

  • Համակարգել բոլոր մոնիթորինգային կայանները և իրականացնել միասնական մոնիթորինգ՝ ըստ 2025թ. մայիսի 22-ի N 611-Լ որոշման Ծրագրի մեթոդաբանության:
  • Ապահովել օդի որակի գնահատում Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների համաձայն:

·         Վերահսկելի և կառավարելի դարձնել նաև մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման և միջազգային հարթակներում հրապարակման գործընթացները։

·         Ծրագրերի իրականացման ժամանակացույցը ներդաշնակել բոլոր մակարդակներում (և՛ ագլոմերացիա, և՛ գոտիներ):

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

  • Մոնիթորինգի միասնական ցանցի ստեղծում, որը թույլ կտա մթնոլորտային օդի որակի գնահատում բոլոր գոտիներում և ագլոմերացիայում՝ ըստ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշման հաստատված չափանիշների:
  • Օդի որակի գնահատման և մթնոլորտային օդ վնասակար (աղտոտող) նյութերի  արտանետումների կառավարման գործընթացների ներդաշնակություն՝ ամբողջ հանրապետության մասշտաբով, համաձայն 2025–2030 թթ. համալիր միջոցառումների ծրագրի:
  • Պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացում մինչև 2030թ. հունվարի 1-ը, ապահովելով ստանդարտների և օրենսդրական պահանջների լիարժեք կատարումը:
  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի  18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.4 և 13.5 կետերի կատարման, այն է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման անհրաժեշտությունից և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայր» բաժնի շրջակա միջավայրի կառավարման 11-րդ, 15-րդ և 17-րդ առաջնահերթ ուղղություններին

  • մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,
  • հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի արդիականացումը՝ դիտարկումների նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ,
  • բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրահանգներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը:

 

 

 

 

  • Տևողություն

    09.03.2026 24.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Հանրային առողջապահություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 196

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: