Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ                 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. 2-րդ կետի գործողությունը դադարեցնել.
  2. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դրամագլուխ`  պետական բյուջեից և Օրենքով չարգելված այլ աղբյուրներից ձևավորվող կամ համալրվող դրամական միջոցների ֆոնդ, որի ծախսերը կատարվում են միայն սույն օրենքի հիման վրա։»

  1. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) կինոթատրոն` ֆիլմի ցուցադրման համար նախատեսված վայր, որը հագեցված է էկրանով և տեխնիկական միջոցներով»։

  1. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) կինոժառանգություն` ֆիլմ որևէ տեսակի կրիչի վրա, ինչպես նաև ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաները (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց) և շարժական գույքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պահպանությանը»։

  1. 11-րդ կետում հանել «ազգային» բառը.
  2. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված ֆիլմերի ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան և կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային և ոչ մրցութային ծրագիր»:

  1. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «22) «վարձութային վկայական`  Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն սահմանող փաստաթուղթ»։

  1. 23.1 կետը «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների, ծառայությունների և աշխատանքների» բառերով
  2. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` տնտեսավարող սուբյեկտ, որը իրավունք ունի ֆիլմ տարածելու, ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա տարածումը.»։

  1. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) ֆիլմ ցուցադրող` տնտեսավարող սուբյեկտ, որը իրավունք ունի ֆիլմ ցուցադրելու, ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա ցուցադրումը.»։

  1. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը) և այլ տեխնիկական միջոցներով.»:

  1. Լրացնել 36-րդ կետ հետևյալ բովանդակությամբ

«36) պետական ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին տրամադրվող ֆինանսավորում։»։

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1.     1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը.»:

2.    2-րդ կետի գործողությունը դադարեցնել.

3.    3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, տրամադրումը մերժելու և դադարեցնելու կարգը, ժամկետները, պայմաններն ու հիմքերը .»:

4.    3․1-րդ կետում «վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները» բառերը փոխարինել «այլ պայմանները» բառերով.

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1.     1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն.»:

2.    4-րդ կետում «նպատակով» բառը փոխարինել «միջոցներով» բառով.

3.    9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) իրականացնում է կինոժառանգության վերականգնումը ու թվայնացումը.»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1.     1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ և հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի աջակցող մարմին:».

2.    2-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերից հետո լրացնել «կամ ներկայացուցիչը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.-

2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ կազմակերպություն.

3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.

 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:

3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»

 Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում՝

  1. Վերնագրից հանել «և ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքները»,
  2. 1-ին մասից հանել «Ազգային» բառը.
  3. 2-րդ մասում հանել «հանրային» բառը.
  4. 3-րդ մասի գործողությունը դադարեցնել։

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գործողությունը դադարեցնել։

Հոդված 11․ Օրենքի 18-րդ հոդվածում՝

1.     1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1․ Ֆիլմարտադրողին ներդրումների մասնակի վերադարձի շրջանակներում կարող է վերադարձվել ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը, որի տրամադրման և տրամադրումը մերժելու կարգը, ժամկետները, պայմաններն ու հիմքերը սահմանվում են Կառավարության կողմից։»․

2.    3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3․ Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում ֆիլմարտադրողի կողմից իրականացված այն ծախսերը, որոնք կատարվել են դրամագլխից և պետական ֆինանսավորման արդյունքում ստացված դրամական միջացներով։»․

3.    4-րդ մասի գործողությունը դադարեցնել.

4.    6-րդ մասի գործողությունը դադարեցնել.

5.    7-րդ մասի գործողությունը դադարեցնել.

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1.         Վերնագրում «Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորման առանձնահատկությունները»  բառերով.

2.        1-ին մասում «Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորումն իրականացվում է» բառերով.

3.        3-րդ մասի գործողությունը դադարեցնել.

4.        4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4  Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:».

5.        5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5 պետական ֆինանսավորման համար նախատեսված և տվյալ տարում չօգտագործված միջոցները փոխանցվում են դրամագլխին՝ մինչև ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը:».

6.       6-րդ մասի գործողությունը դադարեցնել։

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են» բառերը փոխարինել «օգտագործվում են» բառերով, իսկ «ազգային» բառից հետո լրացնել «և այլ» շաղկապով և բառով։

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1.     1-ին մասում «2030 թվականի հունվարի 1-ից» բառերը և թվերը փոխարինել «2026 թվականի հուլիսի 1-ից» բառերով և թվերով:

2.    5-րդ մասի գործողությունը դադարեցնել։

 

  • Տևողություն

    05.03.2026 20.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 71

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: