«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » ____________ 2026 թվականի N ____ -Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի և գույքերի (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ՝
ա. ծրագիրն ուղղված է համաքաղաքային ռազմավարական նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը և արդիականացմանը.
բ. ծրագրի իրագործման արդյունքում կընդլայնվի Երևանի հասարակական տրանսպորտային և մետրոպոլիտենի ցանցը՝ ապահովելով մայրաքաղաքի կենտրոնին հարող տարածքների միջև կապակցելիության և շարժունակության աճ, նպաստելով հասարակական և տնտեսական կյանքի աշխուժացմանը, ապակենտրոն քաղաքային զարգացման ներուժի ընդլայնմանը, ինչպես նաև՝ էական դրական ազդեցություն ունենալով արտադրողականության օգուտների աճի տեսակետից.
գ. ծրագիրը նշանակալի ներդրում է քաղաքի կանաչ և անվտանգ հանրային տրանսպորտի զարգացման գործում՝ նպաստելով օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը և ածխածնային արտանետումների հաշվեկշռմանը, Երևանի քաղաքային կանաչ տնտեսությանն անցման և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների իրականացմանը.
դ. ծրագրի իրագործմամբ տրանսպորտային ենթակառուցվածքի բազմամոդալ շաղկապվածություն կապահովվի մայրաքաղաքի՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին տարածված հատվածների միջև, նաև՝ նոր կայարանը կլինի հանգուցային կետ դեպի այլ վարչական շրջաններ և հարևան համայնքներ մետրոպոլիտենի հետագա զարգացման և ընդլայնման համար:
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց այն uեփականությունների օտարման, որոնք գտնվում են ծրագրի անմիջական ազդեցության գոտում: Դեպի Աջափնյակ ուղեգիծ կառուցելու համար կարդիականացվեն, կվերազինվեն և կօգտագործվեն մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից դեպի Հրազդան գետի ձախ ափ տանող՝ առկա թունելները, իսկ գետի երկու ափերը միմյանց կկապակցվի մետրոկամուրջի կառուցմամբ և Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի մոտ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մերձակա տարածքի հարևանությամբ կկառուցվի մետրոպոլիտենի նոր կայարանը:
3) օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց:
2. Սահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիuանում Հայաuտանի Հանրապետությունը, որի անունից հանդեu է գալիu Երևանի քաղաքապետը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը հանդիսանում է Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի.
3) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 15-ն է.
5) օտարման նպատակի իրագործումն սկսելու վերջնաժամկետ է սահմանվում տարածքում ազդեցության ենթակա գույքերի ամբողջական օտարումն ավարտելուց հետո 2 ամիս ժամկետը.
6) օտարման նպատակի իրագործումը ավարտելու վերջնաժամկետ է սահմանվում շինարարության փաստացի մեկնարկից հետո 81 ամիսը։
7) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ ապահովելով տվյալների և փաստաթղթերի թվային և էլեկտրոնային ձևաչափով կազմումը, մշակումը և պահպանումը.
8) սույն որոշման N 2 հավելվածում նշված սխեմաների տարածքում գտնվող անշարժ գույքերի բաժանումից, միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև բաժանումը, միավորումը, համարվում են իրականացված բաժանումից, միավորումից առաջացած անշարժ գույքերի համար.
9) սույն որոշման N 2 հավելվածում նշված սխեմաների տարածքում գտնվող անշարժ գույքերը սեփականատիրոջ կողմից ձեռք բերողից բացի այլ անձի հատուցելի կամ անհատույց օտարման, ժառանգության, հօգուտ պետության բռնագրավման հիմքերով սեփականատիրոջ փոփոխության դեպքում իրացման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են նախկին սեփականատիրոջ մասով, պարտադիր են անշարժ գույքի նոր սեփականատիրոջ համար.
10) սույն որոշման N 2 հավելվածում նշված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման կամ մինչև նախկինում գերակա հանրային շահ ճանաչվելն իրականացված ինքնակամ շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով սույն որոշման ընդունման օրվանից հետո առաջին անգամ սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքերը համարվում են հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքեր, և սույն որոշման դրույթները տարածվում են այդ գույքերի նկատմամբ։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող գույքի սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքում ընդգրկված մասի առանձնացման և օտարման գործընթացը:
4. Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝
1) սույն որոշումն ընդունվելուն հաջորդող եռօրյա ժամկետում Երևանի քաղաքապետին տրամադրել օտարվող սեփականության սեփականատերերի և գույքային իրավունք ունեցող անձանց առկա տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, հասցե, հանրային ծառայությունների համարանիշ կամ նույնականացման քարտի համար),
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետին տրամադրել տարածքում ընդգրկված՝ հաշվառված ինքնակամ կառույցների մասին տեղեկատվություն:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված՝ օտարվող սեփականության սեփականատերերի և գույքային իրավունք ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա հարցում ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, տրամադրել սեփականատերերի և գույքային իրավունք ունեցող անձանց հաշվառման հասցեները։
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Ք. Երևան
Հավելված 1
ՀՀ կառավարության 2026 թվականի
« » ____________ N - Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔԵՐԻ
|
Հ/Հ |
Երևան քաղաքի վարչական շրջան (Անշարժ գույքի գտնվելու վայրը հասցե) |
Հողամասի կադաստրային ծածկագիր |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
|
1. |
Երևան, Արաբկիր Բարբյուսի փողոց 6 |
01-003-0026-0037 |
9 ամիս |
|
2. |
Երևան, Արաբկիր Բարբյուսի փողոց 6/1 բնակելի տուն |
01-003-0026-0036 |
|
|
3. |
Երևան, Արաբկիր Հրազդանի կիրճ 110 |
01-003-0013-0034 |
|
|
4. |
Երևան, Աջափնյակ Հալաբյան փողոց 2 |
01-001-0007-0108 |
|
|
5. |
Երևան, Աջափնյակ Հալաբյան փողոց 16 տեխնոպարկ |
01-001-0007-0224 |
|
|
6. |
Երևան, Աջափնյակ Հալաբյան փողոց 20/3 |
01-001-0007-0156 |
|
|
7. |
Երևան, Աջափնյակ Հալաբյան փողոց 41/2 |
01-001-0006-0057 |
|
|
8. |
Երևան, Աջափնյակ Հ. Աբելյան փողոց 2 հողամաս |
01-001-0006-0110 |
|
|
9. |
Երևան, Աջափնյակ /ԴԱՀԿ շենքից մի հատված/ |
01-001-0006-0004 |
|
|
10. |
Երևան, Աջափնյակ Գ. Ջանիբեկյան փողոց 69/1 հողամաս |
01-001-0014-0037 |
|
|
11. |
Երևան, Աջափնյակ Հ. Աբելյան փողոց 8 արտադրամաս |
01-001-0014-0030 |
|
|
12. |
Արաբկիր |
01-003-0026-0035 |
|
|
13. |
Արաբկիր |
01-003-0026-0001 |
|
|
14. |
Արաբկիր |
01-003-0026-0065 |
|
|
15. |
Արաբկիր |
01-003-0026-0060 |
|
|
16. |
Արաբկիր |
01-003-0014-0142 |
|
|
17. |
Արաբկիր |
01-003-5003-0001 |
|
|
18. |
Արաբկիր |
01-003-0013-0001 |
|
|
19. |
Արաբկիր |
01-003-0013-0013 |
|
|
20. |
Արաբկիր |
01-003-0013-0016 |
|
|
21. |
Արաբկիր |
01-003-1052-0001 |
|
|
22. |
Արաբկիր |
01-003-2007-0001 |
|
|
23. |
Արաբկիր |
01-003-0971-0003 |
|
|
24. |
Աջափնյակ |
01-001-0658-0001 |
|
|
25. |
Աջափնյակ |
01-001-0006-0001 |
|
|
26. |
Աջափնյակ |
01-001-0007-0001 |
|
|
27. |
Աջափնյակ |
01-001-0007-0170 |
|
|
28. |
Աջափնյակ |
01-001-0007-0169 |
|
|
29. |
Աջափնյակ |
01-001-0007-0019 |
|
|
30. |
Աջափնյակ |
01-001-0007-0013 |
|
|
31. |
Աջափնյակ |
01-001-0007-0110 |
|
|
32. |
Աջափնյակ |
01-001-1111-0001 |
|
|
33. |
Աջափնյակ |
01-001-1120-0001 |
Հավելված 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
« » ____________ N - Ն որոշման
Ս Խ Ե Մ Ա 1
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ – Ա ՀԱՏՎԱԾ
Ս Խ Ե Մ Ա 2
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ – Բ ՀԱՏՎԱԾ
Ս Խ Ե Մ Ա 3
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ – Գ ՀԱՏՎԱԾ
Ս Խ Ե Մ Ա 4
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ – Դ ՀԱՏՎԱԾ
Ս Խ Ե Մ Ա 5
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ – Ե ՀԱՏՎԱԾ
Ս Խ Ե Մ Ա 6
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ – Զ ՀԱՏՎԱԾ
-
Տևողություն
03.03.2026 18.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 132
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: