Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համակարգային բարեփոխումների ընթացքով և դրանց համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ապահովման անհրաժեշտությամբ:

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքների ընդունմամբ, ըստ էության, ամրագրվել են բարձրագույն կրթության ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն միտված պետական նոր քաղաքականության ուղղությունները, որոնց էությունը կայանում է միջազգային մակարդակում մրցունակ բարձրագույն կրթության և բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական չափանիշներին համապատասխանության, միջազգային վարկանիշավորման ցանկերում բուհերի առաջխաղացման ապահովում, արդի մարտահրավերներին պատրաստ, աշխատանքի և մասնագիտության մեջ կայացած անհատի ձևավորումը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ամրագրվել է բարձրագույն կրթության երեք մակարդակներ, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ: Բարձրագույն կրթության համակարգի արդիականացման, որակավորումների ազգային շրջանակի և արդյունքահեն (outcome-based) կրթության մոդելի կիրառման պայմաններում առաջանում է այնպիսի միասնական նորմատիվ դասակարգման մոդելի ձևավորման անհրաժեշտություն, որը կապահովի՝

·         բարձրագույն կրթության կառուցվածքի համակարգայնությունը և կառավարելիությունը,

·         միջազգային վիճակագրական ստանդարտների հետ համադրելիությունը,

·         նորմատիվ կարգավորման թափանցիկությունը,

·         կրթական ծրագրերի ճկունությունը՝ պահպանելով համակարգի կառուցվածքային ամբողջականությունը։

Նախագիծը միտված է ձևավորելու հիերարխիկ կառուցվածքի վրա հիմնված մասնագիտությունների և որակավորումների դասակարգչի ժամանակակից մոդել՝ որը ներառում է կրթության բնագավառները, պատրաստման ոլորտները, մասնագիտությունները և շնորհվող որակավորումները։

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը.

ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) կրում է նորմատիվ բնույթ և հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի պետական կարգավորման գործիք։ Նախագծում սահմանվել է նաև «մասնագիտություն» հասկացությունը որպես՝ պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագրեր։

 Մասնագիտությունը հանդիսանում է համակարգի հիմնական դասակարգման միավորը և օգտագործվում է ռազմավարական վերլուծության, կադրային պահանջների կանխատեսման և պետական կրթական քաղաքականության ձևավորման և արդյունքների վերլուծության նպատակներով։

Առաջարկվող մոդելով հստակ տարանջատվում են կարգավորման մակարդակները՝

·         մասնագիտություն — դասակարգման նորմատիվ միավոր,

·         կրթական ծրագիր — լիցենզավորման և հավատարմագրման օբյեկտ,

·         որակավորում — կոնկրետ կրթական ծրագրի ավարտի արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակներում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին։

Նկատի ունենալով առաջարկվող մոդելը՝ բակալավրի և մագիստրոսի մակարդակներում կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմներում կամրագրվեն շնորհված որակավորումը և կրթական ծրագիրը։ Օրինակ՝ Բակալավր բանասիրական գիտությունների ոլորտում ըստ Հայոց լեզու և գրականություն կրթական ծրագրի (Bachelor of Philological sciences in Armenian language and literature) կամ Մագիստրոս արվեստի ոլորտում ըստ Քանդակագործություն կրթական ծրագրի (Master of Arts in Sculpture)։ Իսկ դոկտորի մակարդակում դիպլոմներում կնշվեն որակավորումը և մասնագիտությունը։ Օրինակ՝Դոկտոր կենսաբանական և կյանքի մասին գիտությունների ոլորտում ըստ Կենսաքիմիա մասնագիտության (Doctor of Biological and Life Sciences in Biochemistry)։

Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը:

ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման[1], որը մշակվել է UNESCO-ի կողմից։ Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանով սահմանվել է գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների անվանացանկը: Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկի և դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների) հաստատումը, որպես միջազգային նոր զարգացումներին համահունչ գործիքակազմերի ներդրում, կստեղծի բարձրագույն կրթության համակարգի կառուցվածքային արդիականացման նորմատիվ հիմք, ապահովելով միջազգային համադրելիությունը և բարձրացնելով ոլորտի պետական կառավարման արդյունավետությունը։ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ունենալու է դինամիկ բնույթ և պարբերաբար վերանայվելու է: Նախագծով վերոնշյալ ցանկերում ներառված մասնագիտությունները համապատասխանեցվում են նոր դասիչներին:

3.    Ակնկալվող արդյունքը

«Բարձրագույն կրթության մասնագիտությունների,դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը թույլ կտա՝

·         վերացնել մասնագիտությունների կրկնությունն ու ավելորդ մանրամասնեցումը,

·         ապահովել միջազգային համադրելիությունը,

·         ամրապնդել բարձրագույն կրթության և տնտեսության կապը,

·         ստեղծել մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմք,

·         ապահովել մասնագիտությունների և որակավորումների ինտեգրումը որակավորումների ազգային շրջանակի հետ,

·         բարձրացնել ռազմավարական պլանավորման, պետական կարիքների գնահատման և հաշվետվողականության արդյունավետությունը։

4.    Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

«Բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է՝

1 Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազամավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակի թիրախային արդյունքային ցուցանիշներին հասնելու պահանջից,

2 «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով սահմանված պահանջներից, մասնավորապես, Հոդված 1-ով հաստատված հավելված 1-ի`

1)   81-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից, այն է «նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի ու մասնագիտությունների ցանկերի վերանայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և տարանջատում՝ ըստ որակավորումների ազգային շրջանակի կրթական մակարդակների նկարագրերի, դրանց համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակի սահմանում.»

2)  81-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունից՝ «զ. բարձրագույն կրթության մակարդակում կարգավորվող մասնագիտությունների հասկացության սահմանում և ներդրում։ Այս անհրաժեշտությունը կա, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին մասնագիտություններ, ինչպես, օրինակ, բժշկությունը, մանկավարժությունը, ճարտարապետաշինարարությունը, իրավագիտությունը կարիք ունեն առանձին իրավակարգավորումների»,

3 ՀՀ կառավարության 2023 մարտի 16-ի N351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի՝ «Բարձրագույն կրթություն» գլխի 1.1.2 կետի՝ «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի արդիականացում (այդ թվում՝ կարգավորվող և միջոլորտային մասնագիտություններ)՝ ձևավորելով մասնագիտական խորհուրդներ»:



[1] https://circabc.europa.eu/sd/a/286ebac6-aa7c-4ada-a42b-ff2cf3a442bf/ISCED-F%202013%20-%20Detailed%20field%20descriptions.pdf

https://egracons.eu/sites/default/files/Isced%202013%20fields%20of%20education%20code%20list.pdf

  • Տևողություն

    03.03.2026 18.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 262

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: