«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 26-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 35-րդ կետ հետևյալ բովանդակությամբ` «գովազդային վիճակախաղի կազմակերպիչ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը իր ծառայությունները, աշխատանքները կամ ապրանքները գովազդելու նպատակով կազմակերպում է գովազդային վիճակախաղ, որի մրցանակային ֆոնդը ձևավորվում է բացառապես կազմակերպիչի սեփական միջոցների հաշվին, արտահայտված է իրային (բնամթերային) ձևով և չի գերազանցում նախորդ տարվա կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառության համապատասխանաբար 0,5 տոկոսը կազմող գումարներից առավելագույնը։ Գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը գովազդային ծառայություն մատուցողի կողմից իրականացվելու դեպքում գովազդային վիճակախաղի կազմակերպիչ է համարվում գովազդ պատվիրողը:
Հոդված 2։ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում դրամային միջոց բառերից հետո ավելացնել «որն ազդում է խաղի արդյունքի վրա» բառերը։
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում «խաղային հաշվի ստեղծումը» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ վիճակախաղերի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի ը) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով` բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների միջոցով, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետում «խաղային հաշիվների համալրումն» բառերից հետո ավելացնել «և կազմակերպչի կողմից դրամական շահումների հանձնումը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ.
«1. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում այդ խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման միջոցով.
2) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում:
2.Վերահսկող մարմնի ղեկավարը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը և ժամկետները:»
3.Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա:Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի, ինչպես նաև դրանց պատկանող բոլոր ապրանքային նշանների միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները ենթակա են սահմանափակման Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա»։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման դեպքում վերահսկող մարմինը ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների, առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
5. Արգելվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:
6. Արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերի, դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումն այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «Կառավարությունը» բառը փոխարինել «Վերահսկող մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «խաղային ինտերակտիվ հարթակում կամ» բառերը:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կայքերի և հավելվածների միջոցով, ինչպես նաև» բառերը։
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում «կայքերի (հասցեների), հավելվածների և» բառերը փոխարինել «հասցեների» բառերով:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «Վիճակախաղի կազմակերպիչը» բառերից առաջ ավելացնել «խաղարկությունով կամ համակցված» բառերը։
Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «շահումային ֆոնդի» բառերից հետո ավելացնել «(առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի)» բառերը։
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածի 14-րդ մասը հանել:
Հոդված 15. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել 11-րդ բառից հետո ավելացնել «կետով» բառը և հանել «և 12-րդ կետերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:
Հոդված 16. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով «գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացի պատվիրումը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց գովազդ պատվիրողի ղեկավարների նկատմամբ կիրառվում է տուգանք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով և չափով»»
Հոդված 17. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «9-րդ հոդվածով» բառերից հետո ավելացնել «կամ 19-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
- «միջազգային առցանց գովազդային հարթակ՝ առցանց ծառայություն (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ գովազդային ցանցերով, պահանջարկի կամ առաջարկի կառավարման հարթակներով, գովազդային փոխանակման հարթակներով, սոցիալական ցանցերի կամ որոնողական համակարգերի գովազդային ծառայություններով), որը հասանելի է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օգտատերերին կամ որի միջոցով հնարավոր է գովազդի ցուցադրում Հայաստանի Հանրապետության տարածքում, և որի միջոցով հնարավոր է՝
ա) գովազդի տեղաբաշխում և/կամ տարածում համացանցում,
բ) գովազդի թիրախավորում՝ ըստ աշխարհագրական դիրքի, օգտատիրոջ տվյալների, հետաքրքրությունների կամ վարքագծի,
գ) գովազդի ցուցադրման կառավարում, չափում կամ օպտիմալացում։
Հոդված 2․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5․1 հոդվածով․
«Հոդված 5․1 Արգելված գովազդի թիրախավորման սահմանափակումը առցանց միջավայրում
1. Արգելվում է սույն օրենքով արգելված գովազդի առցանց թիրախավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտատերերի նկատմամբ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրման ապահովումը, այդ թվում՝ միջազգային առցանց գովազդային հարթակների միջոցով։
2. Սույն հոդվածով նախատեսված արգելքի կիրառումն ապահովելու նպատակով գովազդի պատվիրատուները, միջնորդները, գովազդ արտադրողները, ինչպես նաև գովազդի տարածման գործընթացում ներգրավված այլ սուբյեկտները, այն դեպքերում, երբ գովազդը վերաբերում է սույն օրենքով կամ այլ օրենքներով արգելված ապրանքներին, ծառայություններին կամ գործունեությանը և որևէ ձևով պարունակում են վերջիններիս կամ նրանց գործունեությունը անհատականացնող որևէ տեղեկություն, պարտավոր են ձեռնարկել ողջամիտ և տեխնիկապես հնարավոր միջոցներ՝
ա) Հայաստանի Հանրապետությունը որպես գովազդային թիրախ բացառելու նպատակով,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրումը կանխելու նպատակով։
Հոդված 3․ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով․
«ե) միջազգային առցանց գովազդային հարթակներին ներկայացնել պաշտոնական ծանուցումներ կամ դիմումներ՝ սույն օրենքի 5.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ և պահանջել համապատասխան միջոցների կիրառում՝ գովազդի դադարեցման, սահմանափակման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրման բացառման նպատակով»:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2 կետում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով, ղեկավարները բառից հետո ավելացնել «գովազդատու և գովազդակիր ֆիզիկական անձինք» և «մասերով» բառից հետո ավելացնել «և 5.1 հոդվածով» բառերը։
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով:
Հոդված 2․ Օրենքի 2.1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ`
«Խաղային գործունեության լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ իրականացվող ստուգումներում ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների քանակը պետք է կազմի ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:»
Հոդված 3․ Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ իրականացվող լիցենզավորման պայմանների և պահանջների ստուգումների շրջանակներում կարող են իրականացվել նաև հսկիչ գնումներ։ Հսկիչ գնումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով:»:
Հոդված 4․ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բառերով` «Ստուգումն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները և լրացումները կատարվում են հանձնարարագիը տվող պաշտոնատատար անձի հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 5․ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «վիճակախաղերի, շահումով խաղերի» բառերիը փոխարինել «խաղային գործունեության» բառերով։
Հոդված 6․ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է խաղային գործունեության կազմակերպում.»:
Հոդված 7․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից։
-
Տևողություն
02.03.2026 18.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 64
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: