Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ __ 20__ թվականի N ___Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ««ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 06 հուլիսի 2007 թվականի N 823-Ն որոշման գործադրումից հետո և 2008-2010թթ. ընթացքում ելնելով Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վիրուսային հեպատիտ Ց-ի արձանագրված դեպքերը, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ իրականացնել  փոփոխություններ և լրացումներ` վերը նշված կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով:

Ուսումնասիրելով ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի միջազգային փորձը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2544-Ա և 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 182-Ա հրամանների պահանջի համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացված ուսումնաիրության արդյունքները` առաջարկվում են փոփոխություններ, որոնց շնորհիվ  բժշկական հետազտությունները կլինեն առավել նպատակային, հետազոտվողին  հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս կպատճառեն,  լաբորատոր հետազտությունների քանակը կկրճատվի, կհստակեցվի դրանց մեթոդաբանությունը, միևնույն ժամանակ բժշկական զննությունների շնորհիվ  հնարավոր առավելագույն չափով կապահովվի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ինչպես  նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը:

Առաջարկվող նախագծում, հաշվի առնելով վարակի փոխանցման ռիսկը, փոփոխության են ենթարկվել նաև բժշկական զննության ենթակա գործունեության ոլորտների ցանկը, հաշվի է առնվել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական բժշկական հաստատությունների տնօրենների խորհրդի գրությունը և, ոսումնասիրելով վարակի փոխանցման հավանականությունը,  ուսումնական հաստատությունների ուսումնական պրակտիկա անցնող ուսանողների բժշկական զննությունները հանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.03թ. N 347-Ն որոշման Հավելված 2-ից: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  փորձաքննության էր  ներկայացրել ՀՀ կառավարության 347-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում էր երեխաների խնամքի և պաշտպանության ցերեկային հաստատությունների աշխատողներին բժշկական զննությունների ցանկում ընդգրկելուն: Նշված առաջարկությունը ներառվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակված նախագծում:

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  դրույթներին համապատասխան սահմանվել է կարգ, որը կհստակեցնի  գործատուի  պատասխանատվությունը աշխատակիցների պարբերական բժշկական զննությունների որակյալ և ժամանակին իրականացման համար:

 Արտաընդերային հեպատիտների նկատմամբ ռիսկի քանակակազմի հետազոտությունները ներառվել են բժշակական զննություններում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2014-2015 թվականների  ընթացքում արձանագրվել է ներհիվանդանոցային վարակման վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, իսկ այսօր, համաձայն ԱՀԿ նոր մոտեցումների, վիրուսային հեպատիտ «Ց»-ի դեմ պատվաստանյութ չլինելու և հիվանդության անախտանիշ ընթացքի պատճառով իրականացվում են կանխարգելման ունիվերսալ միջոցառումներ, որոնց շարքում են նաև ռիսկի ենթակա քանակակազմի մշտական հետազոտությունները և ռիսկի քանակակազմում հիվանդացության ուսումնասիրությունը: 

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակը `

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովել  բժշկական զննություններն առավել նպատակային դարձնելով, հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս պատճառել հետազոտվողին և գործատուին, հստակեցնել  հետազոտությունների մեթոդաբանությունը: 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի  տեղեկատվություն պարբերական բժշկական զննության ենթակաների  և դրանից ենթարկվածների վերաբերյալ, կկարգավորվի բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտությունների իրականացման գործընթացը: 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ««ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) և ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, և ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ և ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԻ ՁևԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

           Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտութուն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) և ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, և ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ և ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   

     Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի էական  ավելացման անհրաժեշտություն չի առաջանա:

 

  • Քննարկվել է

    28.06.2018 - 16.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16945

Տպել

Առաջարկներ`

Արուսյակ Նալբանդյան

06.07.2018

Անհրաժեշտ եմ համարում կառավարության որոշման մեջ <<Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն անցկացվում է..>> բառերից հետո ավելացնել <<տվյալ տարածաշրջանում տեղակայված>> բառերը,քանի որ շատ հաճախ գործատուն որոշում և անցկացնում է պարբերական բժշկական զննությունը իր կողմից նախընտրելի բժշկական կազմակերպությունում, ինչը կասկածելի է արդյոք զննությունը կազմակերպվել և անցկացվել է որոշման պահանջներին համապատասխան, թե ուղղակի կատարվել է ուղղորդում դեպի այդ բժշկական հաստատությունը:

Մարգարիտ Խաչատրյան

30.06.2018

Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հոգեկան առողջությանը՝ հատկապես կրթության ոլորտում:Շնորհակալությհուն

Արմենուհի Վարդանյան

29.06.2018

Իսկ չեք կարծում, որ հանրային սննդի կազմակերպության աշխատակիցները պետք է տարանջատվեն, թե այս ոլորտում պարտադիր պետք է բոլոր աշխատակիցները անցնեն բուժզննում:

Տեսնել ավելին