Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.        Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մշակվել է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների արդյունավետ կանոնակարգման նպատակով:  

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության նախաձեռնած՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործու­նեու­թյան ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդի­տո­րական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենք­ները։ Ընդունված օրենսդրական փաթեթով պետական կարգավորման որոշակի գործառույթներ պատվիրակվել են մասնագիտացված կառույցներին՝ ներդնելով մասնագիտացված կառույցներ - հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը։

Ներկայումս հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորումն ու վերահսկողությունը իրականացվում է հետևյալ մարմինների միջոցով.

1)   Ֆինանսների նախարարություն՝ որպես այդ ոլորտների կարգավորման և վերա­հսկո­ղու­թյան քաղաքականություն իրականացնող մարմին: Նախարարությունն իրականացնում է կարգավորող մարմնի գործառույթներ, այդ թվում՝ հանդես գալով օրեսդրական նախաձեռնու­թյուն­ներով,

2)  Ֆինանսների նախարարությանը կից հասարակական հիմունքներով գործող՝ Հանրա­­յին վերահսկողության խոր­հուրդ (ՀՎԽ)՝ որպես այդ ոլորտների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնող մարմին: ՀՎԽ-ն ունի քարտուղարություն, որի գործառույթ­ներն իրականացնում է Ֆինանսների նախարարության համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը: Հանրային վերահսկողության խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները.

·      ապահովում է մասնագիտական ստանդարտների, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը,

·      ապահովում է ոլորտի կարգավորման համար նախատեսված իրավական ակտերի մշա­կումը,

·      համաձայնություն է տալիս Մասնագիտացված կառույցի կողմից հաստատված կարգա­պա­հական պատասխանատվության միջոցների կիրառման կարգին, աուդիտորների և փորձա­գետ հաշվապահների որակավորման քննությունների ծրագրին, որակավորման քննությունների անցկացման կարգին, որակավորման հանձնաժողովի կանոնադրությանը, շարունակական մասնա­գիտական զարգացման կարգին,

·      ապահովում է աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի մշակումը և հաստատումը,

·      հաստատում է Մասնագիտացված կառույցի կողմից առաջիկա տարվա ընթացքում արտա­քին գնահատման ենթակա աուդիտորական կազմակերպությունների ցանկը և արտաքին գնահատում իրականացնելու տարեկան ժամանակացույցը,

·      անհրաժեշտության դեպքում կազմակերպում և (կամ) իրականացնում է աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումը,

·      իրականացնում է վերահսկողություն Մասնագիտացված կառույցի գործունեության նկատ­մամբ,

·      վարում է աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակեր­պու­թյունների միասնական ռեեստրը,

3)  Մասնագիտացված կառույց(ներ)՝ որպես պետության կողմից օրենքով պատվի­րակ­ված որոշ գործառույթներ իրականացնող մարմին(ներ): Մասնագիտացված կառույցը Ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված, աուդիտորների, փորձագետ հաշվապահների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների (այսուհետ՝ մասնագիտացված կառույցի անդամ) անդամության հիման վրա գործող հասարակական կազմակերպություն է: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմա­կեր­պությունն է։ Մասնագիտացված կառույցին են պատվիրակվել  հետևյալ գործառույթները.

·      աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման գործընթացի կազմա­կեր­պում,

·      շարունակական մասնագիտական զարգացման պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն,

·      աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդի­տո­րական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահա­տում,

·      աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպություն­ների ռեեստրի վարում։

Հաշվի առնելով մինչ այժմ տեղի ունեցած զարգացումներն ու առաջ եկած մարտահրա­վեր­ները՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառույթները (ռեեստրի վարում, որակի հսկողություն, հաշվետվությունների ստացում և այլն)  գործառույթները վերապահել քաղաքականություն իրականացնող մարմնին՝ Ֆինանսների նախարարությանը: Միաժամանակ, աուդիտորների  և փորձագետ հաշվապահների ռեեստրի վարումը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման նկատմամբ հսկողության գործառույթները կշարունակի իրականացնել մասնագիտացված կառույցը՝ «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությունը: 

Խնդիրն այն է, որ մասնագիտական մարմ­նում այս գործառույթները համակարգվում են այնպիսի անձանց կողմից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապակցված են աուդիտորական ընկերությունների հետ: Այս առումով, գործա­ռույթների իրականացման անկախությունը չի ապահովվում: Ուստի, փոփոխության նպա­տակը այս գործառույթներն անկախ դիրքերից և լիարժեք ձևով իրականացնելու ինստիտուցիոնալ հիմ­քերի ձևավորումն է: Ընդ որում, առաջարկությունը բխում է միջազգային փորձից:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

       4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» և 6.4. «Ինստիտուտների եվ գործառույթների արդիականացում» ենթաբաժիններով սահմանված նպատակներից:

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի մասնագիտացված կառույցի և քաղաքականություն իրականացնող մարմնի միջև գործառույթների այնպիսի բաշխում, որը հնարավորություն կտա ապահովել անկախության բավարար մակարդակ՝ հանգեցնելով աուդիտորական ծառայությունների որակի բարելավմանը:

7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:    

  • Տևողություն

    02.03.2026 17.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 75

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: