Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1272-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի N _____-Ն

 

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547,  2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1272-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը, «Լիցենզավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, «Պետական տուրքի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Սահմանել պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման ժամկետների, ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման ժամկետների, ինչպես նաև վճարման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն N1 հավելվածի։

2 Սահմանել, որ՝

1) «Պետական տուրքի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինները յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը ներառյալ էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմինների և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով և ձևաչափով  (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակով) հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N2 հավելվածի։ Պետական մարմինների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմինները սույն կետում նշված ժամկետում N2 հավելվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին են ներկայացնում անմիջականորեն։ Մինչև էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ նշված տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)՝ յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը,

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կետի                 1-ին ենթակետում նշված տեղեկությունները ներկայացնում է նաև ըստ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առանձին մարմինների:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը ներառյալ էլեկտրոնային հարթակով հարկային մարմին ներկայացնել տեղեկություններ` համաձայն N2 հավելվածի: Մինչև էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ նշված տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)՝ յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1272-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու  կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշումները։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության _____ թվականի

_____________ -ի N _____-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ (ԿԱՄ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԾԱՆՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման ժամկետների, ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման ժամկետների, ինչպես նաև վճարման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու և հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Լիազոր մարմինները էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում և հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ՝

1) «Լիցենզավորման մասին» օրենքով, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով իրենց կողմից տրված լիցենզիաների, թույլտվությունների, «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվությունների, արտոնագրերի, իրավունքների, որակավորման վկայականների (այդ թվում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականների), դրանց գործողության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման հաշվառման մասին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հաշվառման տվյալներում կատարված փոփոխությունների, գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման և դադարեցման մասին.

3) տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից՝ ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները չեն ներկայացվում.

4) դատարանի վճռի համաձայն՝  լիցենզիաների,  թույլտվությունների (այդ թվում՝ «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության), արտոնագրերի, իրավունքների, որակավորման վկայականների (այդ թվում՝ զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականների), ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման հաշվառման մասին վճարման ժամկետների և այլ փոփոխությունների վերաբերյալ.

5) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դրույթների համաձայն հաշվառման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի, ինչպես նաև տարեկան պետական տուրքի գումարի փոփոխությունների վերաբերյալ։

3. Լիազոր մարմինները սույն կարգի 2-րդ կետով նշված տեղեկությունները հաշվառում են էլեկտրոնային գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի՝ համապատասխան գրառում կատարելու միջոցով, որից հետո նշված տեղեկությունները համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով հարկային մարմին են ներկայացվում լիցենզիայի, թույլտվության, իրավունքի, որակավորման վկայականի տրամադրման, փոփոխման, կասեցման, դադարեցման, ինչպես նաև ծանուցման հաշվառման կամ տվյալների փոփոխության օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

4. Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան տեղեկությունների փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:

  • Տևողություն

    02.03.2026 17.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 67

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: