Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը։ «Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՀ կառավարության N 1742–Ն որոշմամբ հաստատված Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ ՏԶՖԿ) կանոնադրության համաձայն ՏԶՖԿ-ին գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացումը վերապահելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերի («Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիր», «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր», «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր», ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության 2025-2028 թվականների ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում 2025–2029 թվականնեի տավարաբուծության զարգացման ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2026 թվականների ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր», «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիր») շրջանակներում մոնիթորինգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ)  կողմից։

Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցը առանձնացման ձևով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության N 1742–Ն որոշումը։ Նշված որոշմամբ հաստատվել է ՏԶՖԿ կանոնադրությունը, համաձայն որի ՏԶՖԿ-ի խնդիրներից են՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության արդիականացմանն ու զարգացմանն ուղղված պետական սուբսիդավորման և այլ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում մոնիթորինգի իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով, իսկ այդպիսի կարգ սահմանված չլինելու դեպքում՝ ներքին ընթացակարգով։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատն­տե­սության ոլորտում» առաջնահերթությունում կարևորվում է պետական կառույցների արդյունավետությունը, քաղաքականության մշակման բարելավումը, մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրումը, իսկ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ում՝ արդյունավետ և հաշվետու կառավարումն ու քաղաքականության մշակման և իրագործման բարձր որակը։

Կարգավորման նպատակը և բնույթը։

Որոշման նախագծի ընդունման նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում մոնիթորինգի կամ տեղազննության կամ ուսումնասիրությունների իրականացումը ՊՈԱԿ-ի փոխարեն ՏԶՖԿ-ին վերապահելն է։

Նախագծով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մի շարք որոշումներով հաստատված աջակցության ծրագրերում՝ («Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիր», «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր», «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիր», ««Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության 2025-2028 թվականների ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում 2025–2029 թվականնեի տավարաբուծության զարգացման ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2026 թվականների ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր», «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր», «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիր») մոնիթորինգի կամ տեղազննության կամ ուսումնասիրությունների հետ կապված գործառույթների իրականացումը ՊՈԱԿ-ի փոխարեն վերապահվում  է ՏԶՖԿ-ին։

Նախագծի 2-րդ կետով սահմանվում է, որ ՏԶՖԿ-ին գործառույթներ վերապահելու մասին դրույթները տարածվում են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այն աջակցության ծրագրերի վրա, որոնց գործողության ժամկետը լրացել է, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, սակայն շարունակվում են այդ ծրագրերի շրջանակում նախատեսված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը վերապահված մոնիթորինգի կամ տեղազննության կամ ուսումնասիրությունների հետ կապված իրավահարաբերությունները։

Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովվի համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների իրականացումը։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Գյուղատնտեսական ոլորտում աջակցության ծրագրերի շրջանակում մոնիթորինգի, տեղազննության և ուսումնասիրությունների իրականացման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացում։

  • Տևողություն

    02.03.2026 17.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 47

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: