««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինել «հրամանատարություններից» բառով:
2) 3-րդ մասից հետո լրացնել 3.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը և կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոննները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 180 օրացուցային օրվա ընթացքում:
-
Տևողություն
02.03.2026 17.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 324
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: