Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՌՈՄԱՆ ՆԱՄԱԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՌՈՄԱՆ ՆԱՄԱԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ռոման Տիգրանի Նամալյանը 2018 ուսումնական տարում գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «Երաժշտական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն դաշնամուր» մասնագիտացման բակալավ­րական կրթական ծրագրով և ստացել է «Երաժշտական արվեստի բակալավր» որակավորում։

Հանդիսանում է մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր:

Իրավական ակտի ընդունումը թուլյ կտա Ռ. Նամալյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2018 թվականի հունիսի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել է Ռ. Նամալյանի դիմումը, ներկայացված փաս­տա­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել դրական եզրակացություն Ռ. Նմալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

Ուսում ստանալու համար Ռ. Նամալյանը ունեցել է տարկետման իրավունք մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ռոման Նամալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Ռ. Նամալյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում:

Ն. ՂԱՐԻԲՅԱՆ

  • Քննարկվել է

    28.06.2018 - 30.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7014

Տպել