Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է: Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո և հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական և բարոյական նշանակությունը։

Այնուամենայնիվ, գործող իրավակարգավորումը կիրառվում է տեսալսողական մեդիայի բոլոր գովազդների նկատմամբ՝ անկախ դրանց բնույթից և նշանակությունից։ Մասնավորապես, գործող իրավակարգավորումը գովազդի նկատմամբ սահմանում է ընդհանուր արգելք՝ առանց տարբերակելու գովազդի բովանդակային բնույթը կամ նպատակային ուղղվածությունը։ Արդյունքում սահմանափակումը կիրառվում է ինչպես զվարճալի կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդների, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթ պարունակող հաղորդագրությունների նկատմամբ։

Ինչպես գիտենք, գովազդը, իր էությամբ, ենթադրում է ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում անորոշ թվով անձանց շրջանում և ուղղված է տվյալ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու պահպանմանը՝ առանց զվարճալի բնույթի տարրերի պարտադիր առկայության։ Այստեղից հետևում է, որ սգո և հիշատակի օրերին առկա սահմանափակումները պետք է ուղղված լինեն բացառապես այն հաղորդումներին, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են զվարճանք կամ ժամանց ապահովելու համար կամ պարունակում են զվարճանքի կամ զվարճալի բնույթի տարրեր։ Հետևապես այդ օրերին գովազդի ամբողջական արգելքը համաչափ չէ սահմանված նպատակին և անհարկի սահմանափակումներ է ստեղծում ինչպես տնտեսավարողների, այնպես էլ տեսալսողական մեդիայի հեռարձակողների գործունեության համար։

Միաժամանակ, պետք է փաստել, որ ոչ աշխատանքային հիշատակի օրերը հասարակության համար ունեն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն։ Դրանք պետականորեն ճանաչված այն օրերն են, երբ հանրությունը կոչված է դադարեցնել իր առօրյա աշխատանքային և տնտեսական ռիթմը՝ հարգանքի տուրք մատուցելու հիշատակի օրվա համար։ Օրվա ոչ աշխատանքային կարգավիճակը հենց ինքնին ընդգծում է, որ տվյալ օրը պետք է տարբերվի սովորական օրերից իր բովանդակությամբ և մթնոլորտով։ Ոչ աշխատանքային հիշատակի օրվա ընդհանուր տրամաբանությունը՝ որպես տնտեսական ակտիվության նվազեցման և խորհրդանշական լռության օր, դժվար է համադրել առևտրային հաղորդագրությունների ինտենսիվ տարածման հետ։

Նման պայմաններում անհրաժեշտ է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։

Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա: Արդյունքում, սգո և հիշատակի օրերին գովազդի ամբողջական սահմանափակումը տարածվում է միայն հեռարձակողների նկատմամբ, իսկ այլ հարթակներում նման սահմանափակումը չի կիրառվում, ինչի արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ հեռարձակողների նկատմամբ՝ դրանով խաթարելով տնտեսական մրցակցությունը։  

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթ

Նախագծով առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ վերացվում է սգո և հիշատակի օրերին գովազդի նկատմամբ անհամաչափ սահմանափակումը, պահպանվում է զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի արգելքը, ստեղծվում են մրցակցային հավասար և կանխատեսելի պայմաններ հեռարձակողների համար։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ին, ՀՀ Կառավարության 2021–2026թթ. ծրագրին և ոլորտային ռազմավարություններին և նպաստում է հավասար մրցակցային պայմանների ապահովմանը:

  • Տևողություն

    27.02.2026 14.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 133

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: