Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (Պ-1222-18.12.2025-ՏՀ-011/1) առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային առողջապա­հութ­յան համակարգին միացած բժշկական օգնության և սպա­սարկ­ման ծառայութ­յուն­ներ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճա­րա­յին տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջո­­ցով վճարումն ընդունելու դեպքում էլեկտրո­նային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է: Միաժամանակ, նախատեսվում է հարկային հաշվում/հաշիվ վավերագրում, ինչպես նաև ՀԴՄ կտրոնում որպես պարտադիր լրացման տվյալ սահմանել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝  յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։

ՀՀ կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշման N7 հավելվածի 2-րդ կետով սահմանված են էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնում լրացվող տվյալները։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնում լրացվող տվյալներում ևս կատարել համապատասխան լրացում։

  • Տևողություն

    26.02.2026 13.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 599

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: