ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ` «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 23.10.2025թ. հ. 1499-Ա որոշմամբ հավանություն է տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» ՍՊ ընկերությունների անունից՝ 29.01.2025 թ․ համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա, այսուհետ՝ Կոնսորցիումի անունից հանդես եկող իրավաբանական անձ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Թամանյան 10/1 հասցեի (01-006-0012-0122 կադաստրային ծածկագրով) 2.448102 հա մակերեսով հողամասում՝ այսուհետ Ա1 գոտի, «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման, Թամանյան 10/3 հասցեի (01-006-0012-0003, 01-006-0012-0116, 01-006-0012-0006 կադաստրային ծածկագրերով) 0.1953, 4.636157 և 0.04 հա մակերեսներով հողամասներում՝ այսուհետ Բ1 և Բ2 գոտի, և վերջինիս հարակից հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ այսուհետ Բ3 գոտի, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման և դրան հարակից Անտառային 2/1 հասցեի՝ 1.825377 հա մակերեսով (01-006-0012-0115 կադաստրային ծածկագրով) հողամասում կանաչապատում իրականացնելու ներդրումային ծրագրին: Նշված ծրագրի իրականացումը ապահովելու համար նախապատրաստվել է Բ-3 գոտու նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծ:
-
Տևողություն
20.02.2026 07.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 90
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: