Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2026      N   

 

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Սահմանել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը՝ համաձայն  հավելվածի:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

«    » ____  N…-Ն որոշման

 

 

ՄԵԹՈԴ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

ՈՐՈՇՄԱՆ

 

1.   Ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը երկրի կամ գետավազանի մակարդակով օգտագործելի ջրային ռեսուրսների վրա գումարային ջրօգտագործման ազդեցության չափն է։

2.  Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը բնութագրում է ջրային ռեսուրսների օգտագործման համապատասխանությունը երկրի ջրային կարիքներին և արտահայտում է ջրօգտագործման ճնշումը ջրային ռեսուրսների վրա։ Նշված ցուցանիշը հիմք է հանդիսանում ջրառի վերլուծության և գնահատման համար՝ ըստ ջրօգտագործման ոլորտների։

3.  Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը որոշվում է ջրավազանային կառավարման պլաններով սահմանված գումարային ջրօգտագործման ծավալի (ջրապահանջարկ) և օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալի (ջրառաջարկ) հարաբերությամբ՝ արտահայտած տոկոսով։ Ջրավազանային կառավարման պլանի ժամկետի ավարտից հետո՝ մինչև նոր ջրավազանային կառավարման պլանի ընդունումը, հաշվարկի համար հիմք են ընդունվում նախորդ ջրավազանային կառավարման պլանի վերջին տարվա տվյալները։ 

4.  Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՋՌԾԱ) երկրի կամ գետավազանի մակարդակով որոշվում է  հետևյալ բանաձևով

որտեղ՝

ԳՋՕ    - գումարային ջրօգտագործումն է,

          ՕՋՌ   - օգտագործելի ջրային ռեսուրս։

5.  Գումարային ջրօգտագործումը գետավազանում կամ ջրային մարմնում մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից բոլոր ջրօգտագործողների կողմից տարեկան օգտագործված ջրի գումարային քանակությունն է

 

ԳՋՕ = ՄԳՋՕ + ՍԳՋՕ,

որտեղ՝

ՄԳՋՕ - մակերևութային գումարային ջրօգտագործումն է,

ՍԳՋՕ - ստորերկրյա գումարային ջրօգտագործումը։

6. Օգտագործելի ջրային ռեսուրսները մակերևութային օգտագործելի ջրային ռեսուսների և ստորերկրյա ջրերի օգտագործելի (վերականգնվող) պաշարների գումարային քանակությունն է.

ՕՋՌ = ՄՕՋՌ + ՍՋՕՊ,

որտեղ՝

ՄՕՋՌ – մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսն է,

ՍՋՕՊ – ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարը։

7.  Մակերևութային օգտագործելի ջրային ռեսուրսները (ՄՕՋՌ) որոշվում են մակերևութային ջրային ռեսուրսների և էկոլոգիական թողքի տարբերությամբ

ՄՕՋՌ = ՄՋՌ – ԷԹ,

որտեղ՝

ՄՋՌ - մակերևութային ջրային ռեսուրսն է,

ԷԹ   - էկոլոգիական թողքը։

8. Ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարները (ՍՋՕՊ) որոշվում են ստորերկրյա ջրային ռեսուրսների, ստորերկրյա ազգային պաշարների և ստորերկրյա ռազմավարական պաշարների տարբերությամբ

ՍՋՕՊ = ՍՋՌ – ՍԱՊ – ՍՌՊ,

որտեղ՝

ՍՋՌ - ստորերկրյա ջրային ռեսուրսն է,

ՍԱՊ - ստորերկրյա ազգային պաշարն է,

ՍՌՊ - ստորերկրյա ռազմավարական պաշարը։

9. Ստորերկրյա ջրերի օգտագործելի պաշարները գետավազաններում ստորերկրյա ջրավազանների հաստատված օգտագործելի պաշարներն են։

10.               Մակերևութային ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՄՋՌԾԱ) որոշվում է  հետևյալ բանաձևով

11.   Ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը (ՍՋՌԾԱ)  որոշվում է  հետևյալ բանաձևով

12.   Բանաձևերի բոլոր պարամետրերի չափողականությունն արտահայտվում է մլն մ3-ով։

13.  Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման արժեքները դասակարգվում են 4 դասի

1)    Չծանրաբեռնված             < 25%

2)   Ցածր ծանրաբեռնված    25% - 65%

3)  Միջին ծանրաբեռնված   65% - 100%

4)  Ծանրաբեռնված              > 100%

14.   Ջրային ռեսուրսի չծանրաբեռնված աստիճանի դեպքում ջրային ռեսուրսի օգտագործումը համարվում է անվտանգ և կայուն, իսկ ջրօգտագործման ճնշումը՝ նվազագույն։

15.   Ջրային ռեսուրսի ցածր ծանրաբեռնվածության աստիճանի դեպքում ջրային ռեսուրսի օգտագործումը համարվում է արդյունավետ և կայուն, իսկ ջրօգտագործման ճնշումը՝ կառավարելի։

16.  Ջրային ռեսուրսի միջին ծանրաբեռնվածության աստիճանի դեպքում ջրային ռեսուրսի օգտագործումը համարվում է ռիսկային, երբ ջրօգտագործման ճնշումը մոտենում է թույլատրելի առավելագույն շեմին։

17.    Ջրային ռեսուրսի ծանրաբեռնված աստիճանի դեպքում ջրային ռեսուրսի օգտագործումը համարվում է գերշահագործում։ Ծանրաբեռնված աստիճանի դեպքում նոր ջրօգտագործման թույլտվություններ չեն տրամադրվում, իսկ ջրօգտագործման առաջնահերթության գերակա ուղղությամբ (մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, ոռոգման նպատակներով)  ջրօգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ջրօգտագործողներին թույլատրված ջրօգտագործման ծավալները, Ջրային օրենսգրքի 33.1-ին հոդվածի համաձայն վերանայվում են` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը։

  • Քննարկվել է

    17.02.2026 - 09.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի հաշվառում

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 591

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: