Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի №1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.              Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 19.12.2025թ. ՀՕ-405-Ն օրենքի պահանջներով, Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակար­գի զինծառա­յող­ների իրային ունեցվածքով ապահովման չափաքանակներում նոր հիգիենայի պա­րագա ներառելու, ինչպես նաև հատկացվող իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները վերանայելու անհրաժեշտութ­յամբ:                   

2.             Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները Հայաստանի Հանրապե­տութ­յան պետա­կան բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Իրային ապահովության կարգը ներառում է իրային միջոցներով ապա­հովման ենթակա անձնակազմի շրջանակը, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Զինծառայողների իրային միջոցների հատկաց­ման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, ինչպես նաև իրային միջոցների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապե­տության Կառավարութ­յան 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հան­րա­պե­տության պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանութ­յան ծառայության համակարգերի զին­ծա­ռայողների, փրկարարական ծառայողների իրա­յին ապահովության կարգը (չա­փա­քանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշմամբ (այսուհետ` Որո­շում):

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 19.12.2025թ. ՀՕ-405-Ն օրենքի ընդունմամբ, որի համաձայն կրճատվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետները, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել ՀՀ զինված ուժերի զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում նոր տեսակի իրային և հիգիենայի պարագաներ ներառելու անհրաժեշտությամբ:

3.             Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ ԶՈՒ զինծառայողների իրային միջոցներով ապահովման մի շարք չափաքանակներում կատարել իրային միջոցների օգտագործման ժամկետ­ների փոփո­խություններ, ինչպես նաև հիգիենայի պարագայի ավելացում:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների  անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կանխատեսվում է տարեկան լրացուցիչ 406,431,024 ՀՀ դրամ ծախս, որի համար անհրաժեշտ է լինելու 2026 թվականից սկսած ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել այդ չափով բյուջետային միջոցներ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերի մար­տունակության վերականգնումն, ապագային միտված առա­ջան­ցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռք­բերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազի­նությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատաց­ված համա­կար­գով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով:

  • Քննարկվել է

    17.02.2026 - 04.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 463

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: