Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վերջին շրջանում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են եղել սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը և վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ընդլայնվել և հստակեցվել են ոլորտում գործող իրավասու մարմինների գործառույթները, ինչպես նաև մեծացել է պաշտոնական պարզաբանումներ տալու անհրաժեշտությունը՝ ինչպես սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության, այնպես էլ օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ։

Մասնավորապես, սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ստեղծվել է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական ու կոնտակտային մարմին՝ ի դեմս Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև, ի թիվս այլ փոփոխությունների,  սահմանվել են անարդար առևտրային գործելակերպի կանոնններ։ Ավելին, սպառողների շահերի պաշտպանության բնագավառում հետագա բարեփոխումները ներառում են նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորումը, ինչը ավելի է բարձրացնում սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության և դրա կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու անհրաժեշտությունը։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում) սահմանված է այն պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը, որոնք լիազորված են օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար։ Միևնույն ժամանակ, տվյալ որոշման շրջանակներում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում պաշտոնական պարզաբանումներ տալու գործընթացում իրավասու մարմինների մասնակցությունը հստակեցված չէ։  Եվ այս առումով, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության և դրա կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու գործընթացում իրավասու մարմինների մասնակցությունը հստակեցնելու և Որոշումը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթ

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում (Էկոնոմիկայի նախարարությանը վերաբերելի հատվածը) լրացնել սպառողների շահերի պաշտպանության բնագավառը՝ հստակ ամրագրելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը տալիս է պաշտոնական պարզաբանումներ սպառողների շահերի պաշտպանությունը կարգավորող oրենսդրական ակտերի վերաբերյալ (սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ:):

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրագրել Էկոնոմիկայի նախարարության՝ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում պաշտոնական պարզաբանումներ տալու լիազորությունը (սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ), բարձրացնել պաշտոնական պարզաբանումներ տալու արդյունավետությունը, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել իրավական կանխատեսելիությունը սպառողների շահերի պաշտպանության բնագավառում։

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA)» շրջանակում մոտարկված իրավական ակտերից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.02.2026 - 28.02.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 439

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: