ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի № 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրականացված կրթական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի տարբեր օղակներում ներդրվել և գործարկվում են կրթական ծրագրերի մշակման, երաշխավորման, հաստատման և իրականացման հստակ սահմանված և փոխկապակցված ընթացակարգեր։ Ներկայումս հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում են ոլորտային առանձնահատկություններին համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են կրթական ծրագրերի բովանդակությանը, ձևաչափին, վերջնարդյունքներին և իրականացման մեխանիզմներին վերաբերող հարաբերությունները։
Մասնավորապես՝
· արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և ծրագրային ձևաչափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանով,
· հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 09-Ն հրամանով։
Վերոգրյալի համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները կորցրել են իրենց գործնական նշանակությունը և չեն համապատասխանում կրթության ոլորտում գործող արդի քաղաքականությանը և կարգավորման տրամաբանությանը։ Չնայած գործող կարգերի վերաբերյալ իրականացվող շարունակական իրազեկմանը, փաստացի արձանագրվում են դեպքեր, երբ կրթական ծրագրերի ներկայացման ընթացքում շարունակվում է հղում կատարվել ուժը կորցրած կամ գործառույթը կորցրած նորմատիվ իրավական ակտերին, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և բարդացնում վարչարարական գործընթացները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշումը՝ ապահովելով նորմատիվ դաշտի ամբողջականությունը, հստակությունը և համահունչ լինելը գործող իրավական կարգավորումներին։
-
Տևողություն
04.02.2026 21.02.2026 -
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 90
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: