Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

_____________________ 2026 թվականի N ___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ է.   
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Կամարիս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-035-0151-0099 կադաստրային ծածկագրով 0.1946 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «954.27» թիվը փոխարինել «954.0759» թվով, 3-րդ սյունակում՝ «932.652» թիվը փոխարինել «932.4579» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «109.39» թիվը փոխարինել «109.1959» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «152.645» թիվը փոխարինել «152.4509» թվով,
2)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0129-0011 կադաստրային ծածկագրով 0.07 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.6047» թիվը փոխարինել «659.5347» թվով, 3-րդ սյունակում՝ «609.3947» թիվը փոխարինել «609.3247» թվով, 2.1-ին տողի 2-րդ սունյակում «181.7447» թիվը փոխարինել «181.6747» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.1047» թիվը փոխարինել «186.0347» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում
 Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0089-0394 կադաստրային ծածկագրով 0.36547 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.1-ին տողի 2-րդ սյունակում «91.99» թիվը փոխարինել «91.6245» թվով, 3-րդ սյունակում «80.61» թիվը փոխարինել «81.2445» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «331.2192» թիվը փոխարինել «330.8537» թվով, իսկ 3-րդ սյունակում «350.9132» թիվը փոխարինել «350.5477» թվով։  
4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «45.27216» թիվը փոխարինել «44.3673» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «501.64206» թիվը փոխարինել «500.7372» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «502.54216» թիվը փոխարինել «501.6373» թվով,  
5)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «4.727811» թիվը փոխարինել «5.6326» թվով, իսկ «65.49» թիվը փոխարինել «59.8574» թվով,
6)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «44.3673» թիվը փոխարինել «43.5286» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «500.7372» թիվը փոխարինել «499.8985» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «501.6373» թիվը փոխարինել «500.7986» թվով,
7)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «5.6326» թիվը փոխարինել «6.4712» թվով, իսկ «59.8574» թիվը փոխարինել «59.0187» թվով,      
8)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով 1.9702 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «43.5286» թիվը փոխարինել «41.5584» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «499.8985» թիվը փոխարինել «497.9283» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «500.7986» թիվը փոխարինել «498.8284» թվով,
9)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով 1.9702 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «6.4712» թիվը փոխարինել «8.4414» թվով, իսկ «59.0187» թիվը փոխարինել «57.0485» թվով,
10)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով 0.78709 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «41.5584» թիվը փոխարինել «40.7713» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «497.9283» թիվը փոխարինել «497.1412» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «498.8284» թիվը փոխարինել «498.0413» թվով,  
11)
 որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով 0.78709 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «8.4414» թիվը փոխարինել «9.2284» թվով, իսկ «57.0485» թիվը փոխարինել «56.2614» թվով։
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


                                                                      ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
                                ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Քննարկվել է

    04.02.2026 - 19.02.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 393

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: