Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու անհրաժեշտությունը առաջացել է  2024 թ մայիս 22-ին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի  (այսուհետև՝ ՄԿՈՒ օրենք) դրույթների ներդման և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում նկատելի դարձած, շահառուների բարձրացրած խնդիրները,  ինչպես նաև կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումները ամրագրելու  նպատակով։ Օրենքի ընդունմամբ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հիմնավորապես վերանայվելու և մշակվելու էին էականոր նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում էին ոչ միայն իրավահարաբերություններին և կառուցակարգերին, այլ կրթության կազմակերպմանն ու մեթոդաբանությանը։ Դրանով պայմանավորված մեծ էր փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունն ու փոխլրացումը, որը ընդգրկում էր մինչ այդ գործող հարաբերությունների ու մեթոդների ամբողջ ծավալի անցումը ապահովելու խնդիրը։

 

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները

Օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները և լրացումները վերաբերում են հիմնական 4 ուղղությունների.

1)  ՄԿՈՒ կրթական ծրագրերի և որակավորումների լիցենզավորման պահանջների հստակեցումը և նոր պայմաններով պայմանավորված աստիճանական անցման նախապայմանի սահմանումը.

ՄԿՈՒ օրենքով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու մեկ լիցենզիայի փոխարեն նախատեսել երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրում, իսկ հետագայում տվյալ մակարդակի  յուրաքանչյուր որակավորման ծրագրի իրականացման լիցենզիայի տրամադրում։  Դրանով տարանջատվել է ընդհանրապես մասնագիտական կրթության արհետագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում ծրագիր իրականացնելու պահանջները և կոնկրետ որակավորման ծրագիր իրականացնելու պահանջները։

Օրենդրական նախաձեռնությամբ հստակեցվել են մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ՄԿՈՒ օրենքի  11-րդ հոդվածում 3-րդ մասի 4-րդ կետում, որպես կրթական ծրագրի իրականացման իրավունքի նախապայման սահմանված՝ ՄՈՒՀ-ի հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագրի առկայությունը կոնկրետացվել և փոխվել է  «ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որում հիմնավորվում է կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդման նպատակը և գործողությունները.»։ Իսկ 5-րդ կետում որոշակիացվել է մասնավոր և հանրային ՄՈՒՀ-երի կողմից ուսանողների ֆինանսական աջակցություն տրամադրել պարտավորության հարցը՝ սահմանելով «ուսանողների առնվազն 5 տոկոսին» աջակցելու պահանջը։

Օրենսդրական նախաձեռնությամբ  կարգավորվել է երկաստիճան լիցենզավորման անցումային դրույթների իրագործման հարցը, քանի որ ըստ  ՄԿՈՒ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի և «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» 2-րդ հոդվածի 2-րդ կետի  ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր որակավորման լիցենզիային ներկայացվող պարտադիր պահանջ է սահմանված   համապատասխան կրթական ծրագրի մակարդակի որակավորումն (ուղղվածությունը) ապահովող ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները, ծրագրի իրականացման ձևը)։ Նշված ուսումնամեթոդական փաթեթի համար ներկայումս դեռևս հիմք է ընդունվում մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչը և մոդուլային ծրագիրը, իսկ ՄԿՈՒ օրենքով աստիճանաբար անցում է կատարվելու ոլորտային որակավորումների շրջանակին (ՈՈՇ) և դրանց հիմնա վրա ԿԳՄՍՄՆ սահմանած որակավորումների շրջանակային նկարագրերին (ՈՇՆ)։ Այսինքն կրթական չափորոշիչներից համապատասխան ՈՇՆ անցումը տեղի է ունենալու աստիճանաբար։ Օրինակ 2026 թվականին պլանավորված է առնվազն 10 ոլորտի որակավորման շրջանակի և դրանց նկարագրերի սահմանում։ ՄԿՈՒ օրենքում այս անցումը հստակ չէր սահմանված, ինչն առաջ է բերում մասնագիտական  կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացի դադարեցման։

«Լիցենզավորման մասին» օրենքի անցումային դրույթներում առաջարկող լրացումը հնարավրոություն կտա հստակեցնել լիցենզավորման աստիճանական անցումը։ Մասնավորապես՝ Լիցենզավորման օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում  կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհետագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը։  Մինչ այդ լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք է ընդունվում նախնական մասնագիտական (արհետավործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը։»։

Մինչև աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհետագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը, լիցենզավորումը պետք է իրականացվի նախնական մասնագիտական (արհետավործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, ուստի պետք է «Պետական տուրքի մասին» օրենքում ամրագրել տվյալ կրթական ծրագրերով պետական տուրքի վճարման համապատասխան դրույքաչափեր:

Քանի որ, հանրակրթության բնագավառի լիցենզավորման գործընթացում երկաստիճան համակարգի (համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրում, իսկ հետագայում տվյալ մակարդակի  յուրաքանչյուր որակավորման ծրագրի իրականացման լիցենզիայի տրամադրում) անցում նախատեսված չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել «Կրթության մասին» օրենքով առանձնացնել հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության լիցենզավորման պահանջը:  

2)  Օրենքի նախագծերով կարգավորվող երկրորդ ուղղությունը վերաբերում է ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման քաղաքականությանը։ Ներկայում դրանք տարանջատվում են սոցիալական խմբերի ներկայացուցիչների կրթության ընդգրկվածությանն աջակցելու և գերակա ոլորտներում որակավորված մասնագետների  պատրաստելու նպատակին։

Ներկայումս մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթ և կարևոր ոլորտների (գերակա ոլորտ) որակավորներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան տրամադրվում է ֆինանսավորում։ Սակայն այս դրույթը նոր օրենքում չի սահմանվել։ ՄԿՈՒ օրենքի 18-րդ հոդվածում լրացում կատարելով կոնկրետացվել է Կառավարությանը վերապահված նշված լիազորությունը։

ՄԿՈՒ օրենքով, որպես կրթության առանձին ձև հանվել է առկա և հեռակա ձևերը։ Բացի դրանից «նախնական մասնագիտական (արհետագործական)« և «միջին մասնագիտական» եզրույթները փոխվել են «մասնագիտական կրթություն» եզրույթի։  Դրանով պայմանավորված օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխություն  կատարել «Հաշմանդամություն ունեցող անձնաց իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածում և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածում։

 

3)                 Օրենքի նախագծով կարգավորվող երրորդ ուղղությունը հստակություն է մտցնում ՄԿՈՒ համակարգում ներառական կրթության ներդման ու մանակավարժահոգեբանական և այլ ծառայությունների կազակերպման հարաբերություններում։ ՄԿՈՒ օրենքում այդ հարաբերությունները նույնականածցվել էին «Հանրակրթության մասին» օրենքի կարագավորումների հետ։ Սակայն հաշվի առնելով ՄԿՈՒ ոլորտի առանձնահատկությունները անհրաժեշտություն է սահմանել առանձին կարգավորում։ Այդ նպատակով 15-րդ և 19-րդ հոդվածներում լրացվել է, որ  «Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

 

4)  Օրենսդրական փոփոխությամբ հստակեցվել է նաև հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթության որակավորումներով կրթություն ստացող շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ շնորհելու հարցը։ Համաձայն առաջարկվող լրացման  «Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակներում  որոշակի  որակավորման ծրագիրը  սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում, շնորհվում է նաև միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակավորում և տրվում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ավարտական փաստաթուղթ՝ առանձին կամ միասնական փաստաթղթով։

 

Հստակեցվել է նաև տարբեր պատճառներով մասնագիտական կրթությունը անավարտ թողած և հանրակրթական պարատադիր կրթության ծրագրում ընդգրկվելու իրավունքի հարցը՝ դրա որոշումը կայացնելու իրավունքը թողնելով ուսանողին։

 

5)  Եվ վերջապես, լրամշակվել է ՄԿՈՒ համակարգի մանակավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման, հավելավճարի սահմանաման և աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հարցերը՝ հաշվի առնելով հանրակրթության և ՄԿՈՒ համակարգում ընթացող գործընծթացները։

 

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխություններով՝

·      Կապահովվի լիցենզավորման գործընթացի կազմակերպման բնականոն ընթացքը՝ ՈՈՇ-ներին և ՈՇՆ-ներին աստիճանական անցման համընթաց.

·      Կամրապնդվի պետության համար գերակա և առաջնահերթ ոլորտներում մասնագիտական կադրերի խրախուսման և աշխատաշուկային համապատասխան կրթության կազմակերպման քաղաքականությունը.

·      Կսահմանվի ՄԿՈՒ համակարգում մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման կարգը, որում հաշվի կառնվեն որակավորումների առանձնահատկությունները

·      Կսահմանվի և կփաստաթղթավորվի հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության արդյունքները, այդ թվում՝ պարտադիր կրթության մասով.

·      Կբարձրանա ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները։ 

 

4.     Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ իր ստորաբաժանումների ընդգրկվածությամբ։

 

5.    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կապահովվի Կրթության զարգացման 2030 թվական ռազմավարությունը։ 

 

 

 

  • Տևողություն

    04.02.2026 19.02.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 89

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: